Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Շոն Մըքլեոդը հանդիպել է Միացյալ Թագավորությունում ՌԴ փոխդեսպան Ալեքսանդր Կրամարենկոյի հետ՝ ռուսական կողմի խնդրանքով:
ՈՒկրաինայում այսօր ժամը 00:00-ից սկսվել է «լռության օրը»` երկրում վաղը, մայիսի 25-ին կայանալիք նախահագահական ընտրություններից առաջ: Շաբաթ գիշերվանից ամբողջովին արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն:
Խաղաղության գործընթացում հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ թե որևէ մեկից կամ Մինսկի խմբի համանախագահներից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» և «Բաց հասարակության հիմնադրամների» նախաձեռնությամբ կազմակերպված «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ» երկօրյա սեմինարը:
«Մենք հարգանքով կվերաբերվենք ՈՒկրաինայի ժողովրդի ընտրությանը, իհարկե, կնայենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովում:
Մոտ 400 միլիոն եվրոպացիներ երեկվանից կարող են մասնակցել մինչև մայիսի 25-ը ընթացող Եվրախորհրդարանի ընտրություններին:
Այսօր քվեարկություն է անցկացվում Չեխիայում և Իռլանդիայում, իսկ մայիսի 24-ին այն կանցկացվի Լատվիայում, Մալթայում և Սլովակիայում:
ՈՒկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժը դեռ թույլ չի տալիս եզրակացնել, որ դրանք հետ են քաշվել՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...