23.05.2014|
11:47
Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունները, որ նա օգտագործել է «Ազատլիգ» ռադիոկայանին տված հարցազրույցում, և նշել են, որ այդ արտահայտությունները գնահատվում են իբրև միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ուստի անընդունելի են։