Կա Ֆոկսարի իտալական համալսարանի հարյուր դասավանդողներ և ուսանողներ կազմակերպել են ստորագրահավաք՝ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կողմից համալսարանի պատվավոր անդամի կոչումը զավթելու դեմ:
Ղրիմից թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Սիմֆերոպոլում անցկացված հավաքի մասնակիցները նշել են, որ թերակղզին պետք է դառնա ազգային-տարածքային ինքնավարություն, որտեղ կվերականգնվեն թաթար ժողովրդի իրավունքները։
Այսօր Հաագայում, նախկին Հարավսլավիայում պատերազմի հանցագործությունների միջազգային տրիբունալում պաշտպանական ելույթով հանդես կգան բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչի փաստաբանները:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը չի ճանաչելու ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները՝ հայտարարել է Դոնբասի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հետ և պատրաստակամություն հայտնել աջակցելու փլուզման հետևանքների վերացմանը:
Բրազիլիայում բանտերից մեկում խռովություն բարձրացրած կալանավորները պատանդ են վերցրել ավելի քան 120 մարդու: Ըստ պաշտոնական հաղորդագրության` գրեթե բոլոր գերիները կալանավորների հարազատներն են, ովքեր գնացել էին երկրի հյուսիս-արևելյան Սերժիլի քաղաքում գտնվող բանտ` տեսակցության: Պատանդների մեջ նաև բանտային աշխատակիցներ կան:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...