Պետական Դուման չեղյալ է հայտարարել և ապամոնտաժել է Լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված ցուցադրությունը, որ կազմված էր նրա ամենատարբեր կերպարանքներով դիմանկարներից:
Գլադիատորները, հեծյալները, վարսերը ծաղիկներով զարդարած կանայք վերստեղծել են մայրաքաղաքի պատմությունը Հռոմի Մեծ կրկեսում, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ՝ նշելու Հավերժական քաղաքի հիմնադրման 2767-ամյակը:
Ռուսաստանը հիմքեր չունի Բալթյան երկրներն օկուպացնելու համար: Այդ թեման գործածվում է ներքին քաղաքական շահարկումների համար: Այս մասին հայտարարել է Լատվիայի նախկին ՆԳ նախարար, Սեյմի պատգամավոր Յանիս Ադամսոնսը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին, որտեղ նախատեսված է նրա ելույթը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Մաքսային միության ընդլայնման և հետխորհրդային եվրասիական ինտեգրման հեռանկարները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...