16.04.2014|
12:16
Հայցը վերաբերում է ՈՒկրաինայի քաղաքացիների իրավունքների խախտմանը Ղրիմի տարածքում: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Պյոտր Պետրենկոն: «Խոսքը վերաբերում է այն գործին, որն այժմ ուսումնասիրվում է Եվրոպական դատարանում ըստ ՈՒկրաինայի` ընդդեմ Ռուսաստանի հայցի, որն էլ կապված է Ղրիմի տարածքում մեր քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտումների հետ»,-ասել է Պետրենկոն: