Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Սպիտակ տունը արգելել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի մուտքը ԱՄՆ

    Սպիտակ տունը արգելել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի մուտքը ԱՄՆ

    12.04.2014| 14:03
    Սպիտակ տունը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի` ՄԱԿ-ի գծով նոր մշտական ներկայացուցիչ Համիդ Աբութալեբիին, ով 1979-ին Թեհրանում մասնակցել է ամերիկյան դեսպանատան գրավմանը: Այս որոշումը զրկում է Աբութալեբիին ՄԱԿ-ում իր պաշտոնն զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում:
  • Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ն

    Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ն

    12.04.2014| 13:28
    «Եթե ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդլայնման հարց չդրվի, դա ցույց կտա, որ ռազմաքաղաքական դաշինքը պատրաստ չէ պատասխանել 21-րդ դարի մարտահրավերներին»,- ասել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի Պետության ռազմավարական կառավարման ծրագրի տնօրեն և ավագ գիտաշխատող Ջուլիան Սմիթը:
  • Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

    Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

    12.04.2014| 12:50
    Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:
  • Պուտինը զայրացած է Կիևից Յանուկովիչի փախուստով

    Պուտինը զայրացած է Կիևից Յանուկովիչի փախուստով

    12.04.2014| 12:28
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին թույլ չի տալիս խոսել լրագրողների հետ, քանի որ նրան իրեն հավասար չի համարում և զայրացած է ՈՒկրաինայից նրա փախուստով: Այս մասին glavcom.ua-ին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:
  • Ղարաբաղը որպես պետություն էր նշվել թուրքական կայքում

    Ղարաբաղը որպես պետություն էր նշվել թուրքական կայքում

    12.04.2014| 12:23
    Թուրքական Fuar Tour զբոսաշրջային ընկերության կայքէջի՝ վիզաներին վերաբերող տեղեկատվության բաժնում ներկայացված աշխարհի պետությունների ցանկում ընդգրկված է եղել նաև Լեռնային Ղարաբաղը (Dağlık Karabağ Cumhuriyeti - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)՝ որպես երկիր, ուր կատարվում են տուրիստական ուղևորություններ:
  • Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ թելադրել ՈՒկրաինային

    Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ թելադրել ՈՒկրաինային

    12.04.2014| 12:15
    «Եթե Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը մտադրություն չունի մտնել ՈՒկրաինա, եթե դա այդպես է, ուրեմն անհրաժեշտ է չեղյալ հայտարարել մարտի 1-ի որոշումը, որը իրավական հիմք է տալիս ներխուժման համար և ոուսական զորքերը հեռացնել սահմանից»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
  • Ջեյմս ՈՒորլիքը մտահոգված է

    Ջեյմս ՈՒորլիքը մտահոգված է

    11.04.2014| 21:13
    ԵԱՀԿ Մինսկի խումբն անհանգստացած է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների բարելավման համար՝ ադրբեջանական Trend-ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը։
  • Ռուսաստանը չի տա Յանուկովիչին

    Ռուսաստանը չի տա Յանուկովիչին

    11.04.2014| 16:48
    ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում երկրում գտնվող Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինային արտահանձնելու համար՝ համարելով նրան օրինական ընտրված նախագահ:
  • Սերգեյ Լավրով. «Արևելյան գործընկերությունն» ընդդեմ Ռուսաստանի

    Սերգեյ Լավրով. «Արևելյան գործընկերությունն» ընդդեմ Ռուսաստանի

    11.04.2014| 16:46
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մտածված է եղել որպես «զրոյական արդյունքով խաղ»՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին հակազդելու համար:
  • ԱՄՆ-ը դատապարտում է Պուտինի սպառնալիքը

    ԱՄՆ-ը դատապարտում է Պուտինի սպառնալիքը

    11.04.2014| 16:43
    ԱՄՆ-ը դատապարտել է ՈՒկրաինայի գազի մատակարարումը դադարեցնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը: Պուտինը նամակով դիմել էր եվրոպական 18 պետությունների ղեկավարների՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը, եթե ՈՒկրաինան չմարի 2 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտքը: