03.04.2014|
13:29
2014թ. ապրիլի 3-4-ը Երևանում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկելու` միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում: