01.04.2014|
23:34
Ըստ գերմանական Spiegel Online-ի, որի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի փաստաթուղթը Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին, ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը հիշյալ երկրների հետ: Այնտեղ գրված է, թե ինչպես պետք է Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցի գործընկերներին տվյալ տարածաշրջանում: Կարճաժամկետ նպատակն «Արևելյան Եվրոպայում կայունությանն աջակցելն է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը»: