Վիքիպեդիայում ադրբեջաներեն հոդվածների թիվը գերազանցում է 100 հազարը: Ազատ հանրագիտարանի ադրբեջաներեն տարբերակը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ Վիքիպեդիայի ադրբեջաներեն տարբերակը սկսել է գործել 2004 թվականի հունվարից (az.wikipedia.org):
Եվրահանձնաժողովը պատրաստվում է հեշտացնել վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու 22 երկրներում: Առաջարկը ԵՄ հանձնակատար Քոննի Հեդեգորդը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, գրում է Die Welt թերթը:
Ղրիմի և Սևաստոպոլի ոչ մի բնակիչ չպետք է ոչինչ կորցնի Ռուսաստանին միանալուց հետո, այլ կարող է միայն ձեռք բերել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ղրիմում խորհրդակցության ժամանակ։
Մուշում հարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա՝ հաղորդում է թուրքական TRT Haber կայքը։ Մուշի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակից հետո «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցները քարեր են նետել ԱԶԿ-ի գրասենյակի ուղղությամբ, ոստիկանությունը ստիպված է եղել շենքից տարհանել մարդկանց։
ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը հաղորդում է, որ ղրիմցի դպրոցականները կկարողանան ամբողջությամբ ուսանել ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուները:
Ընդդիմությունը հայտարարություն է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան՝ ապրիլի 13-ին բողոքի նոր զանգվածային ակցիա անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր լրագրող Ալեքսանդր Ռիկլինը:
France Press գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ կստանձնի կին: Նա Ան Իդալգոն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը:
Վաշինգտոնը չի ընդունի ոչ մի որոշում, որը ձեռք կբերվի առանց ՈՒկրաինայի գործող լեգիտիմ կառավարության մասնակցության: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո:
Այս օրերին սոցիալական ցանցերում ստեղծվում են խմբեր «Փրկենք Քեսաբը» (Save Kessab) վերտառությամբ։ Նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեր հայրենակիցների հետ կատարվող ողբերգական իրադարձությունների վրա ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Քեսաբի հայերին որևէ կերպ օգտակար լինելու համար:
Սլովակիայի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել գործարար Անդրեյ Կիսկան։ Տեղական ԶԼՄ-ները ողջ նախընտրական արշավի ընթացքում Կիսկային անվանում էին «քաղաքականությունում նորեկ»։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...