Ղրիմում արդեն 30 հազար ռուս զինվորական կա՝ հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի ղեկավար Միխայիլ Կովալը: Գեներալ-գնդապետը նշել է, որ Ղրիմում լարված իրավիճակը պահպանվում է:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, թե Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը պետք է լուծել միջազգային իրավունքի համաձայն, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում և երկրի տարածքային ամբողջականության հիմքի վրա:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է մինչև օգոստոս: Ռոմպեյը նշել է, թե համաձայնագրեր կստորագրվեն նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ:
Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, միջազգային հարաբերությունների վերլուծաբան Հենրի Քիսինջերը The Washington Post թերթում առաջարկում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մի քանի սկզբունքներ:
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը, որ ապահովում է վեհաժողովի գործունեությունը նստաշրջանների միջև դադարների ժամանակ, Փարիզում անցկացված հանդիպման արդյունքներով Ուկրաինայի նոր իշխանություններին է դիմել ազգային միասնությունը խաթարող գործողություններից ու հայտարարություններից զերծ մնալու կոչով:
Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:
Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը ոչ լեգիտիմ են համարում Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ուկրաինան:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին:
«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի իրադարձությունները համարելով լուրջ մտահոգության առարկա:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...