28.02.2014|
19:14
«Մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում, որը հրապարակվեց հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը Հայաստանի մասով նախ անդրադառնում է նախագահական ընտրություններին` նշելով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դրանք բնութագրել է որպես արհեստավարժ կազմակերպված, բաց, թափանցիկ, հարգվել են հիմնարար ազատությունները, բայց թերությունները մթագնել են ընտրությունները»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: