Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՈՒկրաինայում դիկտատորական, երբեմն էլ ահաբեկչական մեթոդներ են կիրառել՝ ազդելու համար այն հատվածի վրա, որը համամիտ չէ այդ երկրի նոր իշխանությունների տեսակետին:
ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կարծում է, որ ԱՄՆ-ը և Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն էներգետիկայի ոլորտում: «Մենք ցանկանում ենք օգնել Ադրբեջանին՝ զարգացնելու նավթային ոլորտը: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ապագան առավելագույնս հաջող կլինի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և մեր ժողովրդավարական պետությունների համագործակցելու դեպքում»:
Յուլյա Տիմոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ընդունել է Գերմանիայում բուժվելու առաջարկը: Նա ունի ողնաշարի հետ կապված խնդիրներ, որոնք էլ խանգարում են քայլել:
«ԱՄՆ-ը շատ մտահոգված է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ»,- «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի սրացումից:
ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է նաև Ադրբեջանին ամերիկյան օգնությունը կասեցնող` «Ազատության աջակցման ակտ»-ի 907-րդ լրացումը չեղյալ համարելուն:
2012 թվականին Ռուսաստանում ստեղծվեց երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ուսումնասիրման փորձագիտական մասնագիտացված միություն, որը կոչվում է «Իզբորսկյան ակումբ» (Իզբորսկ քաղաքի անունով, որտեղ նույն թվականին նշվել է նրա հիմնադրման 1150-ամյակը):
«Բերկուտի» հատուկ ստորաբաժանման մոտ 100 աշխատակից Լվովի մարզում ծնկի է իջել Տարաս Շևչենկոյի արձանի մոտ հանրահավաքի մասնակից մարդկանց առաջ և ներողություն խնդրել:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արդյունք չի տալիս: Հիմա մենք ևս 20 տարի պետք է սպասենք, թե ե՞րբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա մահացած խումբ է»,-ըստ apa.az-ի՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիաֆեթ Ասկերովը:
ՈՒկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը կավարտվի մարտի 30-ին: ԿԸՀ փաստաթղթերի հանձնման վերջնական ժամկետը ապրիլի 4-ին է:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...