Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Աբդուլահ Գյուլը հրավիրում է Թյուրքական խորհրդի IV գագաթաժողով

    Աբդուլահ Գյուլը հրավիրում է Թյուրքական խորհրդի IV գագաթաժողով

    15.02.2014| 17:40
    Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին հրավիրել է Թուրքիա՝ հայտնել է azvision.az-ը։
  • Օբաման ամփոփում է իր նախագահության շրջանը

    Օբաման ամփոփում է իր նախագահության շրջանը

    15.02.2014| 17:33
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է Մերձավոր Արեւելքի գործընկերների հետ բանակցությունների շարք։ Բի Բի Սի- ն հաղորդում է, որ քննարկվելու են Սիրիայի իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը, պաղեստինա-իսրայելյան հարաբերությունները։ Օբաման արդեն այս հարցերը քննարկել է Հորդանանի Աբդուլահ թագավորի հետ։ Երկու շաբաթ հետո նախատեսված է հանդիպում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, իսկ մարտի վերջին Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ։
  • Մարգվելաշվիլին փորձում է ստանձնել ՌԴ-ՆԱՏՕ միջնորդի դեր

    Մարգվելաշվիլին փորձում է ստանձնել ՌԴ-ՆԱՏՕ միջնորդի դեր

    15.02.2014| 17:31
    Վրաստանը պետք է կարողանա համոզել Մոսկվային, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը սպառնալիք չէ Ռուսաստանի համար՝ հայտարարել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փետրվարի 14-ին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։ Վրաստանի նախկին իշխանությունները, իսկ այժմ նոր իշխանությունների քաղաքական ընդդիմադիրները 10 տարի փորձել են համոզել աշխարհին, որ եթե Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ և ԵՄ, բացարձակ աղետ կլինի Ռուսաստանի համար։ Սակայն, Մարգվելաշվիլիի կարծիքով, այժմ պետք է Ռուսաստանին համոզել, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրա համար սպառնալիք չէ։
  • Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

    Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

    15.02.2014| 17:29
    Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի է ունեցել: «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև լարվածությունն սկսվել է այն բանից հետո ,երբ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ Բյուլենթ Թեզջանը չի ցանկացել հեռանալ ամբիոնից՝ ելույթի համար հատկացված ժամանակի ավարտից հետո:
  • «Ժնև-2» մեկնարկից մինչ օրս Սիրիայում 5000 մարդ է զոհվել

    «Ժնև-2» մեկնարկից մինչ օրս Սիրիայում 5000 մարդ է զոհվել

    15.02.2014| 17:17
    «Ժնև ֊2» համաժողովի բանակցությունների ընթացքում Սիրիայում 5000 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
  • Մերկելը որոշել է հանդիպել ուկրաինացի ընդդիմադիրներին

    Մերկելը որոշել է հանդիպել ուկրաինացի ընդդիմադիրներին

    15.02.2014| 13:20
    Փետրվարի 18-ին Բեռլինում տեղի կունենա հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների միջև: Ուկրաինական կողմից հանդիպմանը կմասնակցեն Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը:
  • Յուլիա Տիմոշենկոն հերքել է

    Յուլիա Տիմոշենկոն հերքել է

    15.02.2014| 13:18
    Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման վայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոն հերքել է լուրերը, թե Խարկովի հիվանդանոցում գտնվելու ժամանակ իրեն է այցելել երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը:
  • Ադրբեջանի արձագանքը Ուորլիքի հայտարարությանը

    Ադրբեջանի արձագանքը Ուորլիքի հայտարարությանը

    15.02.2014| 13:15
    «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Բաքվի և Երևանի միջև ընթացող նման լիարժեք բանակցություններն ուղղված են հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի պատասխանատու Էլման Աբդուլաևը` մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը:
  • Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը

    Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը

    15.02.2014| 11:57
    Ժնևի համաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության կարգավորմանը, կոնկրետ արդյունքների չի հանգեցրել՝ հերթական փուլի արդյունքներն ամփոփելով հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին։ Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը։
  • Էրդողանի որդին էլ է ցուցմունք տվել

    Էրդողանի որդին էլ է ցուցմունք տվել

    15.02.2014| 11:56
    Ստամբուլի գլխավոր դատախազությունում քննվող «Դեկտեմբերի 25-ի գործի»՝ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումների երկրորդ փուլի շրջանակներում ցուցմունք է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։ «Հուրիեթ» կայքը գրում է, որ չնայած նա ցուցմունք է տվել փետրվարի 5-ին, տեղեկությունը տարածվել է միայն այսօր։