11.02.2014|
01:45
Աշնանը Եվրանեստում կնախագահի Հայաստանը: Սա ծանր է նստել ադրբեջանցիների սրտին, որոնք սկզբում հայտարարել են, որ մեկ տարի շարունակ, քանի կառույցում կնախագահի Հայաստանը, իրենք չենմասնակցի Եվրանեստի նիստերին: Բայց հետո ադրբեջանցու իրենց խելքով «փիքր» են արել, հասկացել, որ մեկ տարվա մեջ, այն էլ աշխարհաքաղաքական արագ զարգացումների այս պայմաններում, զրկվել նման ամբիոնից, մեղմ ասած, միայն տհասը կարող է, մանավանդ որ վերջիններիս որոշումը Եվրոպան շատ խիստ քննադատության էր ենթարկել, ուստի «Այզերբայջանը» որոշումը վերանայել է: