Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

    Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

    02.02.2014| 14:13
    Սահմանապահ ծառայության աշխատակիցները երեկ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թույլ չեն տվել ՌԴ մուտք գործել Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մինդաուս Կարբաուսկիսին: Ռեժիսորին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ չվճարած հարկերի պատճառով: Մոսկովյան օդանավակայանում ռեժիսորին հայտնել են, որ իր մուտքը ՌԴ արգելված է մինչև 2015 թ. նոյեմբերի 13-ը:
  • Արևմուտքը Իրանի համար բացել  է «թթվածնի խողովակը»

    Արևմուտքը Իրանի համար բացել է «թթվածնի խողովակը»

    02.02.2014| 13:54
    Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել է, թե իր երկիրը ստացել է սառեցված ակտիվների առաջին` 550 մլն դոլարը: Ակտիվների առաջին մասը, որի ընդհանուր գումարը կազմում է 4,2 մլրդ դոլար, արդեն փոխանցվել է շվեցարական բանկի հաշվին, սակայն Եվրոպայում ոչ աշխատանքային օրերի պատճառով դրամը Իրանի Կենտրոնական բանկին կփոխանցվի միայն երկուշաբթի: Հաջորդ մասը ակտիվների փոխանցման տեղի կունենա մարտի 1-ին` 450 մլն դոլարի չափով:
  • Կալիֆորնիային երաշտ է սպառնում

    Կալիֆորնիային երաշտ է սպառնում

    02.02.2014| 13:12
    Ամերիկյան այս նահանգում չոր եղանակ է դիտվում, որը կարող է երկար շարունակվել: Երկու շաբաթ առաջ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը երաշտի հետ կապված արտակարգ դրություն էր հայտարարել և նահանգի բնակչությանը կոչ արել հնարավորինս խնայել ջուրը:
  • Թբիլիսիում  Սոֆիկո Ճիաուրելիի քանդակն են գողացել

    Թբիլիսիում Սոֆիկո Ճիաուրելիի քանդակն են գողացել

    02.02.2014| 13:09
    Վրաստանի մայրաքաղաքում գողացել են ժողովրդական դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դերերը պատկերող չորս բրոնզե քանդակներից մեկը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
  • Ընդդիմությունը չորս պայման է դրել Յանուկովիչի առջև

    Ընդդիմությունը չորս պայման է դրել Յանուկովիչի առջև

    02.02.2014| 13:02
    Երեկ Մյունխենի 50-րդ գիտաժողովում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկման արդյունքում կարգավորման ծրագիր է մշակվել: Ուկրաինայի ընդդիմությունը նշել է չորս առանցքային հարցեր, որոնց իրականացման դեպքում ընդդիմությունը կընդունի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` կառավարությունը գլխավորելու առաջարկը:
  • Քերրին կոչ է արել Լավրովին` ազդել Սիրիայի իշխանությունների վրա

    Քերրին կոչ է արել Լավրովին` ազդել Սիրիայի իշխանությունների վրա

    01.02.2014| 17:44
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել ազդել Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք արագացնեն քիմիական զենքի արտահանումը Լաթաքիայի նավահանգիստ:
  • Սիրիայի պատվիրակությունը` Ժնևում. «Վազք տեղում» և մեծ հույսեր

    Սիրիայի պատվիրակությունը` Ժնևում. «Վազք տեղում» և մեծ հույսեր

    01.02.2014| 17:35
    «Ժնևում Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները դժվարությունների են բախվել, առաջընթացը փոքր է, բայց կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակել փետրվարի 10-ին»,- ասել է Սիրիայի հարցերով ՄԱԿ -ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
  • Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

    Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

    01.02.2014| 17:33
    Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:
  • Ռուս դպրոցականներին թույլ չեն տա մուտք գործել վտանգավոր կայքեր

    Ռուս դպրոցականներին թույլ չեն տա մուտք գործել վտանգավոր կայքեր

    01.02.2014| 17:24
    ՌԴ Կրթության և գիտության նախարարությունն ու զանգվածային հաղորդակցության նախարարությունը համաձայնության են եկել դպրոցներում արգելելու ինտերնետով որոշակի լրատվության տարածումը:
  • Բարբարա Բուշին  սիրահարված տղամարդը ձերբակալվել է

    Բարբարա Բուշին սիրահարված տղամարդը ձերբակալվել է

    01.02.2014| 17:21
    Կալանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնացող, զինված տղամարդը: Նա 44-ամյա Բենջամին Սմիթն է, ով ձերբակալվել է Նյու Յորքում` Մանհեթընում կայանված իր մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է լիցքավորված հրացան և բեզինով լի տարա: