Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • «Բանակը չի միջամտելու»

    «Բանակը չի միջամտելու»

    26.01.2014| 17:19
    Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերը չեն խառնվելու երկրի ռեգիոններում բռնկվող անկարգություններին: «Բանակը խստորեն հետևելու է Ուկրաինայի Սահմանադրությանը և օրենքներին, որոնք հստակ նշում են բանակի դերը, գործառնություններն ու խնդիրները, այդ թվում այն խնդիրները, որոնց լուծմանը զինված ուժերը պետք է մասնակցեն»,-ասել է նախարարաը:
  • Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոն

    Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոն

    26.01.2014| 17:17
    Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Батькивщина»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկին առաջարկում է վարչապետի, իսկ «УДАР» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոն՝ հայտարարել է արդարադատության նախարար Ելենա Լուկաշը քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին:
  • Օլանդին մատնել են կոշիկները

    Օլանդին մատնել են կոշիկները

    26.01.2014| 17:12
    Սիրային պատմությունը, որին հետևում էին առանց չափազանցման բոլոր ֆրանսիացիները, վերջապես հանգուցալուծման հասավ։ Նախագահ Օլանդը բաժանվեց իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Թրիերվեյլերից։ Պատճառը նախագահի սիրավեպն էր, որը հանրության սեփականությունը դարձավ 2 շաբաթ առաջ։ «Ֆրանս պրեսին» տված հեռախոսային հարցազրույցում նախագահ Օլանդը հայտնել է, որ խզել է կապերը երկրի առաջին տիկնոջ հետ։ Նրանց սիրավեպը, որ տևել է 7 տարի, ավարտված է։
  • Փակ դռների ետևում ընթացող «Ժնև-2» խաղաղության համագումարը այնքան էլ «խաղաղ» չի անցել

    Փակ դռների ետևում ընթացող «Ժնև-2» խաղաղության համագումարը այնքան էլ «խաղաղ» չի անցել

    26.01.2014| 16:50
    ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի օրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է 109 մլն դոլար: Միավորված ազգերի կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվություն Սիրիայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ:
  • Սիրիայի ընդդիմությունը պահանջում է ազատել քաղբանտարկյալներին

    Սիրիայի ընդդիմությունը պահանջում է ազատել քաղբանտարկյալներին

    26.01.2014| 16:44
    Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Ջարբան, ով այս օրերին մասնակցում է «Ժնև -2» գիտաժողովին, Սիրիայի իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
  • «Ստատուս քվոն անընդունելի է»

    «Ստատուս քվոն անընդունելի է»

    26.01.2014| 12:51
    «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը` առավել չափով»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում: «Ստատուս քվոն անընդունելի է»,- նշել է Ուորլիքը:
  • Օլանդը բաժանվել է նախկին կողակցից

    Օլանդը բաժանվել է նախկին կողակցից

    26.01.2014| 12:25
    France presse-ի հաղորդմամբ Ֆրանսուա Օլանդի և Վալերի Տրիերվեյլերի «համատեղ կյանքն ավարտվել է»: Լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ Օլանդի հարաբերությունները սկսվել են 2007-ից: Նրանք երբեք չենք ձևակերպել իրենց հարաբերությունները որևէ ձևով: Չնայած սրան Վալերին Օլանդի նախագահ ընտրվելուց հետո համաձFrance presse-ի հաղորդմամբ, Ֆրանսուա Օլանդի և Վալերի Տրիերվեյլերի «համատեղ կյանքն ավարտվել է»: Լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ Օլանդի հարաբերությունները սկսվել են 2007-ից: Նրանք երբեք չենք ձևակերպել իրենց հարաբերությունները որևէ ձևով: Չնայած սրան Վալերին Օլանդի նախագահ ընտրվելուց հետո համաձայնել է ստանձնել երկրի առաջին տիկնոջ պարտականությունները:այնել է ստանձնել երկրի առաջին տիկնոջ պարտականությունները:
  • Ընդդիմությունը պնդում է  իր պահանջները` ներառյալ Տիմոշենկոյի ազատությունը

    Ընդդիմությունը պնդում է իր պահանջները` ներառյալ Տիմոշենկոյի ազատությունը

    26.01.2014| 11:59
    «Ժողովուրդն է ընտրում առաջնորդներին, ոչ թե դուք», -գրել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը իր ֆեյսբուքյան էջում նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո: Եվրամայդանում նա ասել է, որ ընդդիմությունը պատրաստ է ընդունել Յանուկովիչի առաջարկը` ստանձնել կառավարության ղեկավարությունը միայն Մայդանի պահանջների կատարումից հետո: Բանակցությունները կշարունակվեն, քանի դեռ իշխանությունը չի կատարել Եվրամայդանի պահանջները:
  • Ժիրինովսկին առաջարկում է կիսել ՈՒկրաինան

    Ժիրինովսկին առաջարկում է կիսել ՈՒկրաինան

    25.01.2014| 16:53
    ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Կիևի դեպքերը` կարծիք հայտնելով, որ քաղաքակիրթ ձևով ՈՒկրաինայի բաժանումը կօգնի լուծել երկրում առաջացած խնդիրները: Նա ներկայացրել է կոնֆլիկտի լուծման իր տարբերակը:
  • Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում

    Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում

    25.01.2014| 16:51
    Ռուսաստանը կարող է երկարացնել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ-ում մնալու ժամկետը: Այս մասին հաղորդել է New York Times-ը` հղում անելով ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովին: