Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Օդային եղբայրություն

    Օդային եղբայրություն

    23.01.2014| 23:11
    Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգ՝ տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Համակարգը թույլ կտա երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերին ինքնուրույն ճանաչել «յուրային» ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը։
  • Բեռլուսկոնին՝ «տարեց ավազակներին»

    Բեռլուսկոնին՝ «տարեց ավազակներին»

    23.01.2014| 23:10
    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընտրել է իր պատիժը կրելու տեսակը։ Նա տուն է փնտրում Հռոմում՝ Տրևի շատրվանից ոչ հեռու:
  • Որևէ թշնամություն չի կարող տևել հավերժ

    Որևէ թշնամություն չի կարող տևել հավերժ

    23.01.2014| 23:08
    Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռուստաալիքներից մեկին հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ 3 տասնամյակից ավելի տևող թշնամությունը պետք է վերածվի ընկերության, եթե կողմերը համապատասխան ջանքեր գործադրեն՝ հաղորդել է Al Arabiya-ն:
  • Ղրղըզները սթափվում են

    Ղրղըզները սթափվում են

    23.01.2014| 22:58
    Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել Ղրղըզստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեմ: Ստորագրահավաքը մեկնարկել է չորեքշաբթի օրվա բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին «Ռեֆորմա» կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
  • Ադրբեջանը նոտա է հղել Իսպանիային

    Ադրբեջանը նոտա է հղել Իսպանիային

    23.01.2014| 16:03
    Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը Մադրիդում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացման հետ կապված նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևի հաղորդմամբ, «նման պրովոկացիան խախտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Ադրբեջանական կողմը շարունակում է նման պրովոկացիաների կանխմանն ուղղված իր գործունեությունը»:
  • ԱԱԾ-ն  խառնել է իր գործառույթները

    ԱԱԾ-ն խառնել է իր գործառույթները

    23.01.2014| 14:54
    Թուրք Հաքան Օքթայի հայաստանյան լուսանկարներով համացանցը հեղեղված է: Այս մոլի ազգայնականը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանում, հասցրել է լուսանկարվել Կաթողիկոսի, վարչապետի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի և թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, մեր եկեղեցիների ֆոնին հայտնի «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրել:
  • Իրանը չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը

    Իրանը չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը

    23.01.2014| 14:01
    Իրանը կատարում է ժնևյան բոլոր պայմանավորվածությունները, սակայն ամբողջովին չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը, ինչպես այն աշխարհին փորձում է ներկայացնել ԱՄՆ-ը:
  • Եթե Յանուկովիչը հրաժարական չտա, ընդդիմությունը չի ընկրկի գնդակների առաջ

    Եթե Յանուկովիչը հրաժարական չտա, ընդդիմությունը չի ընկրկի գնդակների առաջ

    23.01.2014| 11:45
    Երեկ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո Մայդանում ընդդիմադիր «Բատկիվշչինայից» Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե Յանուկովիչին 24 ժամ են տալիս՝ ընդդիմության պահանջները կատարելու համար: Հակառակ պարագայում, Յացենյուկի խոսքով. «Վաղը մենք առաջ ենք գնում: Գնդակը ճակատին նշանակում է` գնդակը ճակատին»:
  • Սիրիայի իշխանությունները «Ժնև 2»-ում սկսել են  բանակցությունները

    Սիրիայի իշխանությունները «Ժնև 2»-ում սկսել են բանակցությունները

    23.01.2014| 11:30
    Շվեյցարիայում երեկ սկսվեց «Ժնև 2» կոնֆերանսը, որն ուղղված է Սիրիայում հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, չնայած կողմերի էմոցիոնալ հայտարարություններին, Սիրիայի իշխանությունների և սիրիական ընդդիմության միջև բանակցություններն, այնուամենայնիվ, տեղի կունենան:
  • Ժիրինովսկին Բարաք Օբամային ամուսնալուծության կոչ է արել

    Ժիրինովսկին Բարաք Օբամային ամուսնալուծության կոչ է արել

    22.01.2014| 16:32
    ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ավելի քան համոզված է, որ խոշոր գերտերությունների առաջնորդները չպետք է կին ունենան: Նրա խոսքով, օրինակ, ԱՄՆ նախագահը հենց կնոջ հետ ունեցած անախորժությունների պատճառով վերջին ժամանակները «վատ է նայվում»: