Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Պան Գի Մունը նահանջեց

    Պան Գի Մունը նահանջեց

    21.01.2014| 21:48
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ վերցրեց Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանին ուղղված հրավերը: Պատճառը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարությունն է, որ պաշտոնական Թեհրանը բանակցություններին կմասնակցի առանց նախապայմանների:
  • «Նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի»

    «Նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի»

    21.01.2014| 21:46
    Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից՝ Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
  • Ի՞նչ կանի Լավրովը լեհերի օղին

    Ի՞նչ կանի Լավրովը լեհերի օղին

    21.01.2014| 21:30
    Լեհ լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ազգային արտադրության օղի է նվիրել: «Սերգեյ Վիկտորովիչ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպման ընթացքում ձեզ կարտոֆիլ նվիրեց, դուք հիշեցիք Լեհաստանի մասին։ Մենք նույնպես հիշում ենք, և Ձեզ համար նվեր ենք պատրաստել»,-ասել է նա:
  • Դ. Շահնազարյան. «Ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց»

    Դ. Շահնազարյան. «Ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց»

    21.01.2014| 17:18
    «Իրադրությունը՝ Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն այսօր Ուկրաինայի հետ ուղիղ կապի միջոցով իր աջակցությունը հայտնեց Մայդանում ցուցարարների պահանջներին։ Նա ողջունեց ուկրաինացիների՝ եվրոպական ընտանիքին միանալու պայքարն ու ձգտումները։
  • «Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

    «Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

    21.01.2014| 16:21
    «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին՝ նշեց, որ պերմանենտ Մայդանը կշարունակվի, մինչև տեղի ունենան հերթական ընտրությունները:
  • Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

    Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

    21.01.2014| 15:42
    «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Իրադրությունը Ուկրաինայում» քննարկմանը տեսազանգի միջոցով Ուկրաինայում տիրող իրավիճակը ներկայացրեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան: Նա նշեց, որ իրադարձություններն ընթանում են «Դինամո» փողոցում, և որ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պայքարելու հանուն եվրոպական հեռանկարի: Դմիտրի Շուլգան մտահոգիչ է համարում, որ երկիրը թաթախված է կոռուպցիայի մեջ:
  • Ժիրինովսկին առաջարկել է աշխատանքից հեռացնել գեր պաշտոնյաներին

    Ժիրինովսկին առաջարկել է աշխատանքից հեռացնել գեր պաշտոնյաներին

    21.01.2014| 15:23
    Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Պետդումայից հեռացնել այն պատգամավորներին, որոնց քաշը գերազանցում է 80 կիլոգրամը: Դա վերաբերում է բոլոր պատգամավորներին` անկախ տարիքից: «Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է ավելորդ քաշի դեմ: Ինչո՞ւ մենք պետք է բացառություն լինենք: Մեզ մոտ էլ գիրության խնդիր կա»,-ասել է ՌԼԴԿ առաջնորդը` նշելով, թե որքան վնասակար են առողջության համար շաքարը, աղը, թեյն ու սուրճը:
  • Սնոուդենը մինչ փախուստը համագործակցել է ռուսների հետ

    Սնոուդենը մինչ փախուստը համագործակցել է ռուսների հետ

    21.01.2014| 12:26
    ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսի կարծիքով` հնարավոր է, որ մինչ իր փախուստը ԱՄՆ-ից Էդվարդ Սնոուդենը աշխատել է Ռուսաստանի համար : «Ես կարծում եմ` նա հենց այնպես չհայտնվեց ԱԴԾ (ФСБ) գործակալի սիրող ձեռքերում` Մոսկվայում: Կարծում եմ, որ դա պատահականություն չէ», - ասել է Ռոջերսը:
  • Սիրիայի հարցով բանակցությունները` ձախողման եզրին

    Սիրիայի հարցով բանակցությունները` ձախողման եզրին

    21.01.2014| 01:58
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով Ժնևյան բանակցություններին: Պան Գի Մունն ասել է, որ ինքը ստացել է Թեհրանի հավաստիացումը, որ ԻԻՀ-ն «դրական ու կառուցողական դեր կխաղա» Սիրիայի հարցով բանակցություններում:
  • Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    21.01.2014| 01:56
    Ռուսաստանի արտաքին պարտքը 2013 թ. աճել է 15 տոկոսով և այժմ 732 միլիարդ դոլար է՝ նշված է Կենտրոնական բանկի հունվարի 20-ի հրապարակման մեջ: Բացարձակ առումով արտաքին պարտքը աճել է 95,61 միլիարդ դոլարով: Արտաքին պարտքը ձևավորվում է պետական կառավարման մարմինների պարտքերից և մասնավոր սեկտորի պարտավորություններից: