Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Մերկություն չինական տարբերակով

    Մերկություն չինական տարբերակով

    18.01.2014| 11:21
    Չինացի քաղաքական գործիչները, ում կանայք և երեխաները մշտապես բնակվում են երկրից դուրս, ստիպված են մոռանալ կարիերայի մասին: Նրանց դեմ քայլեր է ձեռնարկել Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժինը: Այդ միջոցառումները կոռուպցիայի դեմ են:
  • Ինչպես է Օլանդը բարձրացնում իր աղետալի վարկանիշը

    Ինչպես է Օլանդը բարձրացնում իր աղետալի վարկանիշը

    18.01.2014| 11:19
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հայտարարել է լրագրողներին, որ Օլանդն իր հետ հիվանդանոցում հանդիպելու առիթ է փնտրել ու ծաղիկներ և շոկոլադ է ուղարկել՝ գրում է The Telegraph-ը:
  • Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ոչ էլ գաղտնի օրակարգ ունենք

    Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ոչ էլ գաղտնի օրակարգ ունենք

    18.01.2014| 11:15
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի միջև եռակողմ ծրագիր չկա սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ:
  • Կատալոնիա՞ն, թե՞ Շոտլանդիան՝ ո՞վ առաջինը կանկախանա

    Կատալոնիա՞ն, թե՞ Շոտլանդիան՝ ո՞վ առաջինը կանկախանա

    18.01.2014| 11:13
    Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախության հանրաքվեի օգտին: Reuters-ը հաղորդում է, որ կողմ են քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 43, երեքը մնացել են ձեռնպահ: Իսպանիայի խորհրդարան կուղարկվի Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու թույլտվության պահանջագիրը, որը, ամենայն հավաանականությամբ, կմերժվի: Կատալոնիայի անկախության համար պայքարում է կառավարող «Կոնվերգենցիա և միություն» դաշինքը, ում առաջնորդ Արթուր Մասը գլխավորում է կառավարությունը:
  • Միայն Սիրիան կարող է որոշել, թե ինչ ճանապարհներով հասնի նպատակին

    Միայն Սիրիան կարող է որոշել, թե ինչ ճանապարհներով հասնի նպատակին

    18.01.2014| 10:50
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՌԴ-ի, Սիրիայի, Իրանի տեսակետը սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ.
  • Միլիոններ՝ փախստականներին

    Միլիոններ՝ փախստականներին

    17.01.2014| 17:50
    ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն կոմիսարիատն Ադրբեջանին 5 միլիոն 850 հազար դոլար է տրամադրել: Գումարից 4 միլիոն 397 հազար դոլարը տրամադրվել է փախստականների համար ծրագրերի, 321 հազարը քաղաքացիություն չունեցող անձանց, շուրջ 1 միլիոն 131 հազար դոլարը՝ հարկադիր վերաբնակների համար:
  • Ռիգան` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

    Ռիգան` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

    17.01.2014| 14:13
    Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը 2014-ին ստանձնել է Ռիգան: Տարվա ընթացքում նախատեսվում են բազմապիսի մշակութային, ժամանցային միջոցառումներ: Նախագծի մեկնարկը կլինի այսօր:
  • «Ո՛չ «Ժնև -2»-ը, ո՛չ  «Ժնև-3»-ը, ո՛չ «Ժնև-10»-ը չեն կարգավորելու սիրիական ճգնաժամը»

    «Ո՛չ «Ժնև -2»-ը, ո՛չ «Ժնև-3»-ը, ո՛չ «Ժնև-10»-ը չեն կարգավորելու սիրիական ճգնաժամը»

    17.01.2014| 13:31
    Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը կարծում է, որ «Ժնև -2» խաղաղության կոնֆերանսը վերջ չի դնելու սիրիական ճգնաժամին:
  • Արտգործնախարարները կհանդիպեն

    Արտգործնախարարները կհանդիպեն

    17.01.2014| 13:07
    Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ Փարիզում։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
  • Աշխարհը ցնցված է, ՈՒկրաինան քայլում է դեպի բռնապետություն

    Աշխարհը ցնցված է, ՈՒկրաինան քայլում է դեպի բռնապետություն

    17.01.2014| 12:24
    «Սև հինգշաբթի»: Այսպես է անվանել երեկվա օրն ՈՒկրաինայի ընդդիմությունը: Երեկ Գերագույն ռադան կողմ է քվեարկել հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին: Դրանք ընդունվել են առանց քննարկման և ընդդիմադիր պատգամավորների մասնակցության: Քվեարկությունները տեղի են ունեցել առանց էլեկտրոնային համակարգի` ձեռքերով: