Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Լացի և պայքարի ուկրաինական պատը

    Լացի և պայքարի ուկրաինական պատը

    21.12.2013| 23:29
    Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները:
  • «Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

    «Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

    21.12.2013| 23:08
    Թուրքիայում կոռուպցիայի գործով հետաքննությունը քաղաքական ճգնաժամի է հանգեցրել։ Ոստիկանները փորձում են պարզել ոսկու կասկածելի վաճառքի հանգամանքները. խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է, որին մասնակցել են երեք նախարարների և անվանի գործարարների զավակները։ Շաբաթասկզբին ոստիկանները ձերբակալել են մոտ 80 քաղաքացիների: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործարքներ կատարելու և հետաքննությունը խոչընդոտելու փորձերի մեջ։
  • Միխայիլ Խոդորկովսկին պատրաստվում է մամուլի ասուլիսի

    Միխայիլ Խոդորկովսկին պատրաստվում է մամուլի ասուլիսի

    21.12.2013| 22:55
    ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու պատժաժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին, 2013-ի դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահի ներման հրամանագրով ազատ արձակվելուց հետո, նա անմիջապես մեկնեց Գերմանիա, որտեղ բուժման կուրս է անցնում մայրը: Նա արդեն հանդիպել է ծնողներին և ԱՄՆ-ից եկած որդուն: Իր հետագա քայլերի մասին Խոդորկովսկին պատրաստվում է պատմել դեկտեմբերի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսում:
  • «Ռուսաստանը, ինչպես և ՈՒկրաինան, կդառնան իսկապես ժողովրդավար երկրներ»

    «Ռուսաստանը, ինչպես և ՈՒկրաինան, կդառնան իսկապես ժողովրդավար երկրներ»

    20.12.2013| 15:19
    Ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին համարում է, որ ՈՒկրաինայում այսօր տեղի ունեցող գործընթացներն անշրջելի են և կունենան աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ: Բրիտանական «Financial Times»-ի հոդվածում նա կանխատեսում է, որ ՈՒկրիանան վաղ թե ուշ մաս կկազմի ժողովրդավար Եվրոպային, իսկ ՌԴ-ն ավելի վաղ, քան ուշ, կհետևի նրա օրինակին:
  • Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

    Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

    20.12.2013| 12:36
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:
  • Կիևը Չինաստանին է հանձնելու Ղրիմի տարածքի մի մասը

    Կիևը Չինաստանին է հանձնելու Ղրիմի տարածքի մի մասը

    20.12.2013| 00:08
    Մինչ զանգվածային բողոքներն ՈՒկրաինայում սկսել են ոչ միայն ծավալվել, այլև իշխանությունների համար շատ վտանգավոր բնույթ կրել, երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ոչ միայն չհրաժարվեց Չինաստան կատարելիք այցից, այլև մեծ հույսերով մեկնեց այնտեղ։ Եվ դա, իհարկե, ոչ այն պատճառով, որ նրան քիչ էր անհանգստացնում երկրում սկսված «եվրահեղափոխությունը», և, անշուշտ, նաև ոչ այն պատճառով, որ նրա դիրքերը՝ կապված վերջին իրադարձությունների հետ, ամրապնդվել են, պարզապես ՈՒկրաինայի նախագահը Պեկին էր մեկնել ներդրումների շուրջ բանակցություններ վարելու համար, ընդ որում, այդ ուղևորությունից նա, ամենայն հավանականությամբ, մեծ սպասելիքներ ուներ։
  • «Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք»  աշխարհաքաղաքական ուրվապատկերին

    «Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին

    20.12.2013| 00:05
    Թուրքական «Հուրիեթ» թերթը դեկտեմբերի 9-ին հաղորդեց, որ, մեկնաբանելով 2014 թ. պետբյուջեն, խորհրդարանական քրդամետ «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը» (ԽԺԿ­) օգտագործել է «Թուրքական Քրդստան» բառակապակցությունը արևելյան և հարավարևելյան Անատոլիայի առավելապես քրդերով բնակեցված տարածաշրջանների առնչությամբ և բանավեճ ծավալել այդ հարցի շուրջ։ Բնականաբար, այդ քայլն աղմուկ է առաջացրել թուրքական խորհրդարանում։ Ընդ որում` շատ լուրջ։ Ինչը և ապացուցեց, որ Թուրքիան և թուրքերը չեն փոխվում։ Իսկը ժամանակն է ամփոփելու քրդական խնդրի զարգացումը Թուրքիայում և սահմանակից երկրներում։
  • Սոչիի օլիմպիական խաղերի քաղաքական բոյկոտը

    Սոչիի օլիմպիական խաղերի քաղաքական բոյկոտը

    19.12.2013| 19:21
    Սպիտակ տունը հայտարարել է, որ Սոչիի օլիմպիական խաղերին ամերիկյան պատվիրակությունում չեն լինի ոչ երկրի նախագահը և նրա կինը, ոչ փոխնախագահը: 2000 թվականից հետո սա առաջին դեպքն է:
  • Ռուսաստանը մեկուսացնում է Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից

    Ռուսաստանը մեկուսացնում է Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից

    19.12.2013| 19:20
    Համաշխարհային մամուլը գրում է, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա և քննարկվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին: Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել իր տարածքով, Վրաստանով դեպի Սև ծով:
  • «Լավ լուր Ադրբեջանի, Միացյալ Թագավորության, ողջ Եվրոպայի համար»

    «Լավ լուր Ադրբեջանի, Միացյալ Թագավորության, ողջ Եվրոպայի համար»

    19.12.2013| 19:18
    «Դարի պայմանագիր» են անվանում Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրված համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը: Նախատեսվում է, որ 2014 թվականին գազի արդյունահանման ծավալները կավելացվեն 1 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետրով: