Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • ՈՒկրաինայի hաջորդ նախագահը կարող է բռնցքամարտիկ լինել

    ՈՒկրաինայի hաջորդ նախագահը կարող է բռնցքամարտիկ լինել

    17.12.2013| 12:34
    ՈՒկրաինայում, հակառակ ձմռան ցրտին, կրքերը նույն չափով թեժ են մնում: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող աշխատանքները: Ֆյուլեն ասել է, թե դրա պատճառ է դարձել անցած ուրբաթ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը, թե բանակցողները գործել են ընդդեմ ՈՒկրաինայի ազգային շահերի: Ֆյուլեն ասել է, թե չի կարելի նման հայտարարություններ անել և միաժամանակ ցանկանալ ստորագրել համաձայնագիրը:
  • Թուրքիայի հավիտենական սարսափը` հայերը

    Թուրքիայի հավիտենական սարսափը` հայերը

    17.12.2013| 12:31
    Թուրք պատգամավոր Օքթայ Վուրալը քննադատել է Թուրքիայի կառավարությանը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտարարելով, որ Թուրքիան մտադիր է ընդունել 200000 հայերի և նրանց համար հող ապահովել: Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ պատգամավորը հայտարարել է, թե Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
  • Մենք որևէ ազգի վերևից չենք նայում

    Մենք որևէ ազգի վերևից չենք նայում

    17.12.2013| 12:26
    Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իրեն ուղղված մեղադրանքներին:
  • Իրանի և Հայաստանի միջև գոյություն չունի որևէ սահմանափակում

    Իրանի և Հայաստանի միջև գոյություն չունի որևէ սահմանափակում

    17.12.2013| 12:24
    Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով դեկտեմբերի 15-ին Թեհրան է այցելել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
  • Պարտավոր ենք գնալ այն ուղով, որը ձեռնտու է Ղրղզստանին

    Պարտավոր ենք գնալ այն ուղով, որը ձեռնտու է Ղրղզստանին

    17.12.2013| 12:22
    Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի անդամակցի Մաքսային միությանը` հիմնվելով «ճանապարհային այն քարտեզի վրա, որի մշակմանը ղրղզական կողմը չի մասնակցել»:
  • Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել

    Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել

    17.12.2013| 12:20
    Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության ու «Թուրան» գործակալության հետ ունեցած հարցազրույցում նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը կկայանա հաջորդ տարեսկզբին»:
  • Հային Վրաստանում թալանել են

    Հային Վրաստանում թալանել են

    17.12.2013| 12:03
    Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել: Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այս երկրի տարածքում: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին:
  • Ամերիկացիները  «վիշապի երախի» առջև  մահակ են ճոճում

    Ամերիկացիները «վիշապի երախի» առջև մահակ են ճոճում

    17.12.2013| 11:49
    Օրերս տեղի ունեցավ գրեթե աննկատ մնացած մի իրադարձություն, աննկատ, երևի, այն պատճառով, որ Սիրիայի, Իրանի և ՈՒկրաինայի ֆոնին աշխարհի հայացքը «չէր հասնում» Հեռավոր Արևելք։ Մինչդեռ Հեռավոր Արևելքում խաղարկվող դրաման ժամանակի առումով սկսվեց հենց այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը տվեց Կիևում տեղի ունեցող ուկրաինական իրադարձությունների մեկնարկը։ Ընդ որում, ի տարբերություն ՈՒկրաինայի իրողությունների ու փաստերի, Հեռավոր Արևելքի իրադարձությունները շատ փորձագետներ արդեն բնութագրում են որպես պատերազմ, բայց «նյարդերի պատերազմ»։
  • Դավութօղլուի արդարամիտն է լավ

    Դավութօղլուի արդարամիտն է լավ

    17.12.2013| 00:08
    Ասում ենք` մեր դիվանագիտությունը հեռու է նուրբ մաներաներից, բայց արի տես` բնությունն ինքն օգնեց օրերս վերջինիս. Դավութօղլուն Երևանում ոչ թե «Մարիոթի» առաջնամասից, այլ հետնամուտքից մտավ հյուրանոց` մասնակցելու այնտեղ ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների համաժողովին:
  • ՈՒկրաինա. ում մարտադաշտն է և հանուն ինչի

    ՈՒկրաինա. ում մարտադաշտն է և հանուն ինչի

    17.12.2013| 00:05
    Առնվազն նոյեմբերի 23-ից փորձագետներն իրավիճակի կտրուկ սրում են արձանագրում ՈՒկրաինայում, ուր քաղաքականապես անզոր արևմտամետ ընդդիմությունը, կարծես, վճռական գրոհի է անցել իշխանության դեմ և նույնիսկ հասցրել է Կիևում գրավել մի շարք տարածքներ ու վարչական շենքեր։ Իրադարձությունների մասնակիցները (ՈՒկրաինայի ղեկավարությունը դրանք անվանել է պետական հեղաշրջման փորձ) ձգտում էին շրջափակել ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության և Գերագույն ռադայի շենքերը։ Սակայն իշխանություններն այդ հարցում «ըմբռնում» չցուցաբերեցին. հատուկ նշանակության ջոկատներն ապաշրջափակեցին մայրաքաղաքի կենտրոնական մասը, թեև Կիևի քաղաքապետարանի գրոհն անհաջող ավարտվեց և «հետաձգվել է»։