Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • ՈՒկրաինան պոչ է խաղացնում. վերջը խեր լինի

    ՈՒկրաինան պոչ է խաղացնում. վերջը խեր լինի

    16.12.2013| 16:49
    Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Յանուկովիչի իշխանությունը ԵՄ-ի հետ ավելի շատ սիրախաղն է գերադասում, քան թե լուրջ հարաբերությունները: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սա հասկացել է ու հայտարարել, թե Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ՈՒկրաինայի իշխանության խոսքն ու վարքագիծը միմյանց հետ կապ չունեն:
  • Օլանդն էլ չի գնա Սոչի, ո՞վ կլինի հաջորդը

    Օլանդն էլ չի գնա Սոչի, ո՞վ կլինի հաջորդը

    16.12.2013| 12:49
    Աշխարհի ամենաառաջադեմ և ամենահեղափոխական ազգի ձայնը չուշացավ: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ երկրի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից և ոչ մեկը չի մեկնի Սոչի` ձմեռային օլիմպիադային: Ավելի վաղ այս մասին հայտարարել էին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը: Դեռևս ամռանը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչով հանդես էր եկել անգլիացի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը:
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում են

    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում են

    15.12.2013| 18:12
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բաքվում բանակցությունների ավարտից հետո միջնորդները կգան Հայաստան:
  • Շեղումներ չեն սպասվում

    Շեղումներ չեն սպասվում

    15.12.2013| 18:10
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Իսրայելը և Պաղեստինը մտադիր են Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովման համաձայնության հասնել 2014-ի ապրիլի վերջին:
  • Հպատակները խորապես շնորհակալ են միապետին

    Հպատակները խորապես շնորհակալ են միապետին

    15.12.2013| 18:09
    Ամանում Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն օգնել է մարդկանց հանել ձյան մեջ խրված մեքենան: Առատ ձյան պատճառով երթևեկության մեջ կանգնած է մնացել նաև թագավորական ավտոշարասյունը:
  • Թուրքմենստանը խորհրդարան է ընտրում

    Թուրքմենստանը խորհրդարան է ընտրում

    15.12.2013| 18:05
    Թուրքմենստանի 2413 ընտրատեղամասերում ընտրողները քվեարկում են նոր խորհրդարան ընտրելու համար: Մեջլիսի 125 մանդատներին հավակնում են 283 թեկնածուներ` Ժողովրդավական և Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից: Առաջին անգամ ընտրությունների դիտարկմանը մասնակցում է ԵԱՀԿ-ն:
  • Խաղաղ Մայդանում համազգային «Վիչե» է

    Խաղաղ Մայդանում համազգային «Վիչե» է

    15.12.2013| 17:15
    Այսօր կիրակի է, և Կիևի Եվրամայդանը, առանց չափազանցության, հարյուրապատկվել է: Կեսօրին Կիևի բնակչությունը սկսեց հոսել դեպի Մայդան, միանալու այնտեղ գիշերող մարզերից ու շրջաններից եկածներին: Մայդանն այսօր գործում է «Կիև, ոտքի՛ ել» կարգախոսով և համազգային «Վիչե» (չշփոթել «վեչե»՝ ժողովի հետ. «վիչե»-ն մոտավոր թարգմանությամբ` ակնդետ կամ ակն ընդ ական): Տեղեկացնեմ, որ Ուկրաինայի իշանությունների դեմ ձևավորված դիմադրությանն աջակցում են Կիևի բոլոր ուղղությունների հոգևորականները: «Վիչեն» սկսվեց նրանց ելույթով ու աղոթքով:
  • ԵՄ-ն չի հեռանում Հայաստանից

    ԵՄ-ն չի հեռանում Հայաստանից

    15.12.2013| 16:51
    Մինչ օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի ընդգրկել Հայաստանը իր ծրագրում և չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն, իր հերթին էլ Եվրոպական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որ Արևելյան գործընկերության ինտեգրացիայի և համագործակցության ծրագրի հավելյալ ֆինանսական աջակցությունը կստանան երեք երկիր՝ Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը:
  • Կալինինգրադի մարզում «Իսկանդեր-Մ»-եր են տեղակայված

    Կալինինգրադի մարզում «Իսկանդեր-Մ»-եր են տեղակայված

    15.12.2013| 13:37
    Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համալիրներ են տեղակայել Կալինինգրադի մարզում: Այս մասին գրել է գերմանական «Bild» պարբերականը: Ասվում է, որ արբանյակային լուսանկարներում պարզ երևում են տասից ոչ պակաս «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ, որոնք տեղակայված են Կալինինգրադում և մերձբալթյան երկրների (Լատվիա, Լիտվա, Էստոնիա) հետ սահմանի երկայնքով: Ասվում է, որ հրթիռների տեղակայումը կարող էր տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում:
  • Ֆիլիպինցիներին թայֆունից «ոտքի կանգնելու» համար անհրաժեշտ է  3 մլրդ դոլար

    Ֆիլիպինցիներին թայֆունից «ոտքի կանգնելու» համար անհրաժեշտ է 3 մլրդ դոլար

    14.12.2013| 15:34
    Նման թիվ նշել է նախագահ Բենիգնո Ակինոն: Ֆիլիպինյան իշխանությունները հայտարարել են մոտավոր գումարը, որը ծախսվելու է նոյեմբերի 8-ին ավերիչ «Հայան» թայֆունի հետևանքով երկրի վերակառուցման համար: «Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրիառաջ: Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ մոտ 130 մլրդ պեսո (2,94 մլրդ դոլար), որպեսզի բարելավվի մարդկանց կյանքը», -ասել է նախագահը: