Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Հայաստանի եռագույն դրոշը՝ Մայդանում

    Հայաստանի եռագույն դրոշը՝ Մայդանում

    14.12.2013| 15:29
    Կիևի Մայդանում՝ Խրեշչատիկ փողոցի վրա տեղակայված «Խրեշչատիկ» հյուրանոցում այսօր հավաքվել են ԱՊՀ մի շարք երկրների, ինչպես նաև Թուրքիայի, Նիդերլանդների ու եվրոպական մի շարք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու անդամներ՝ քննարկելու եվրաասոցացման համաձայնագրի շուրջ զարգացող իրադարձությունները` «Հանդիպում Վիլնյուսից հետո» խորագրի ներքո:
  • Յանուկովիչը հակամայդանահավաք է կազմակերպում

    Յանուկովիչը հակամայդանահավաք է կազմակերպում

    14.12.2013| 12:56
    Այսօր Կիևի Եվրամայդանը ավելի քան լարված է` երկրի նախագահը Մայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հրապարակում կազմակերպում է յուրայինների հավաք, ավելի ստույգ` հակահանրահավաք, ընդդիմադիրներին իր ուժն ու համակիրների թվաքանակը ցուցադրելու և ապացուցելու, որ Եվրոպական համայնք մտնելու ցանկություն ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Մայդանը Յանուկովիչի այդ քայլին արձագանքում է հանդարտ համառությամբ` հարթակից հնչում են հանդարտության և սադրանքներին չարձագանքելու կոչեր:
  • Կիևը բանակցում ԵՄ-ի և Մոսկվայի հետ միաժամանակ

    Կիևը բանակցում ԵՄ-ի և Մոսկվայի հետ միաժամանակ

    14.12.2013| 12:48
    Ուկրաինայի և ԵՄ միջև քննարկումներ են ընթանում Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևորել է հանգամանքը, որ բանակցությունների գործընթացում դադար չկա, դրանք տեղի են ունենում ինտենսիվ և կառուցողական մթնոլորտում:
  • Մայդանը եռում է

    Մայդանը եռում է

    13.12.2013| 21:55
    Կիևի եվրամայդանն ամբողջությամբ շրջապատված է ամուր ու հիմնովին կառուցված բարիկադներով: Նույնիսկ զարմանալի է, թե Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում որտեղի՞ց այդքան ձյուն, որ շուրջօրյա միտինգի մասնակիցները լցրել են պարկերն ու երկու-երեք մետրանոց պատնեշ կառուցել: Ձնե պարկերի վրա շարված են անվադողեր:
  • Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք է գրանցվել

    Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք է գրանցվել

    13.12.2013| 15:43
    ՄԱԿ-ի հանձնաժողովի փորձաքննական արդյուքնները պարզել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք: Հանձնաժողովի անդամներն ընդհանուր առմամբ հետազոտել են քիմիական զենքի կիրառման մասին յոթ տեղեկություն: Գլխավոր փորձագետ Ակի Սեյլսթրոմը նշել է, որ քիմիական գազ է օգտագործվել հինգ հարձակումների ժամանակ, որին զոհ են գնացել քաղաքացիներ և զինվորներ:
  • «Ցեղասպանությունը հանցագործություն է,  ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

    «Ցեղասպանությունը հանցագործություն է, ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

    13.12.2013| 12:14
    Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ժողովրդագետ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: Օրերս տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ «Բելգե» հրատարակչության տնօրեն, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան ՌԱԳԸՊ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ մասնակցությամբ:
  • ԱՄԷ-ի քառասուներկուամյա պատմությունը պալատական լուսանկարչի աչքերով

    ԱՄԷ-ի քառասուներկուամյա պատմությունը պալատական լուսանկարչի աչքերով

    13.12.2013| 11:44
    ԱՄԷ-ում դեռ յոթանասունական թվականներին ամեն լուսանկարչի չէր արտոնվի ուղեկցել էմիրությունների ղեկավարներին ամենուր, լուսանկարել նրանց թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական կյանքը: Այսպիսի պատվի արժանանալը հնդիկ լուսանկարիչ Ռամեշ Շուքլան իր համար համարում է բախտավորություն: Նա մինչև այսօր արժանապատվորեն կրում է «Պալատական լուսանկարիչ» անունը: Պետական կառույցների, շեյխերի պալատների, ԱՄԷ-ի թանգարանների, մետրոյի պատերը զարդարում են ոչ միայն նրա լուսանկարները, այլև կտավները:
  • ՈՒկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են բանակցել առանց Ռուսաստանի

    ՈՒկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են բանակցել առանց Ռուսաստանի

    13.12.2013| 11:27
    ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ՈՒկրաինան և Եվրամիությունը համաձայնել են ԵՄ-ի հետ Ասոցացման վերաբերյալ բանակցություններ վարել` առանց Ռուսաստանի:
  • Եվրախորհրդարանը ուկրաինական իշխանություններին խորհուրդ է տվել ընտրություններ անցկացնել

    Եվրախորհրդարանը ուկրաինական իշխանություններին խորհուրդ է տվել ընտրություններ անցկացնել

    13.12.2013| 11:22
    Այդ որոշման բանաձևն ընդունվել է երեկ, եվրադեպուտատների կողմից: Խոսելով ՈՒկրաինայի մասին, բանաձևի հեղինակները նշել են, որ արտահերթ ընտրությունները ժողովրդավարական պետությունների համար ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն են, հատկապես, երբ երկրի իշխանությունը ուզում է վերականգնել իր լեգիտիմությունը:
  • ՈՒկրաինան պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

    ՈՒկրաինան պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

    13.12.2013| 11:17
    Վերջին օրերին ՈՒկրաինայի ներսում և շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հնարավոր է, հանգեցնեն ՈՒկրաինայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Եթե Եվրամայդանի առաջին օրերին ՈՒկրաինայի իշխանությունը պնդում էր, թե պատրաստ է վերսկսել համաձայնագրի շուրջ բանակցությունները, որին ԵՄ-ն արձագանքեց մերժումով` ասելով, թե քննարկումներն ավարտվել են, ապա երեկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ՈՒկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, թե ՈՒկրաինան մոտակա ժամանակում կստորագրի համաձայնագիրը: