Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Ոչ բոլորի ճանապարհներն են տանում Յոհանեսբուրգ

    Ոչ բոլորի ճանապարհներն են տանում Յոհանեսբուրգ

    09.12.2013| 15:19
    ՀԱՀ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը կմնասնակցեն 60 երկրների ղեկավարներ, նրանց թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ և ԱՄՆ-ի երկու նախորդ նախագահները, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին պահին հրաժարվել է Յոհանեսբուրգ մեկնելուց, որովհետև հրաժեշտի այցը 2 միլիոն դոլար է պահանջել:
  • Թայիլանդում երկու ամսից կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

    Թայիլանդում երկու ամսից կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

    09.12.2013| 15:13
    Թայիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տասնյակ հազարավոր ցուցարարներ մեկ ամիս պահանջում էին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել:
  • Յանուկովիչը վախենում է դրսի հնարավոր միջամտությունից

    Յանուկովիչը վախենում է դրսի հնարավոր միջամտությունից

    09.12.2013| 12:21
    Այս շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կընթանան ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կընդունվի բանաձև: Մինչ այդ իրավիճակը մնում է լարված: Ընդդիմությունը որոշել է շրջափակել բոլոր վարչական շենքերը: Երեկ մեկուկես միլիոնից ավելի մարդ է մասնակցել «Եվրահեղափոխության» երթին: Կիև են գնում երկրի տարբեր շրջաններից, Մայդանը վերածվել է մի փոքրիկ քաղաքի, որտեղ և քնում են, և ուտում, և հեղափոխություն անում:
  • «ՈՒժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր»

    «ՈՒժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր»

    08.12.2013| 12:29
    Կիևում տեղի է ունեցել հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների` «Կորսված պատրանքներ» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ Պոզները նախապես հայտարարել է, թե չի պատասխանելու ՈԻկրաինայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերին: Ըստ ուկրաինական Вести կայքի, Պոզները հանդիպման վերջում, այնուամենայնիվ, անդրադարձել է Մայդանի դեպքերին:
  • «Համաշխարհային ժողովրդավարություն»  խաղալով Վաշինգտոնը փորձանք բերեց գլխին

    «Համաշխարհային ժողովրդավարություն» խաղալով Վաշինգտոնը փորձանք բերեց գլխին

    08.12.2013| 12:01
    2013 թ. դեկտեմբերի 3-ը ԱՄՆ-ի պատմության մեջ կմտնի իբրև մի օր, որից, բացառված չէ, սկսվում է արևմտյան ժողովրդավարության պատվարի նոր «մեծ լճացումը»։
  • Վաշինգտոնը կողմ է դիմակայության  6-ամսյա «դադարին»

    Վաշինգտոնը կողմ է դիմակայության 6-ամսյա «դադարին»

    08.12.2013| 11:41
    Եվ այսպես, լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) համաձայնագիր ստորագրեցին Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ։ Այն առայժմ բնութագրվում է իբրև միջանկյալ։ Կողմերից ոչ մեկը (Արևմուտքը կամ Իրանը) մինչև վերջ չի ընդունել իր դիվանագիտական պարտությունը (Ռուսաստանի ու Չինաստանի կարգավիճակը, իհարկե, առանձնահատուկ է)։
  • Սաակաշվիլին ՈՒկրաինայի իրավիճակն անվանել է քաղաքական արշավանք` պուտինյան Ռուսաստանի կողմից

    Սաակաշվիլին ՈՒկրաինայի իրավիճակն անվանել է քաղաքական արշավանք` պուտինյան Ռուսաստանի կողմից

    08.12.2013| 11:26
    Կիև ժամանած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի իրավիճակն անվանել է քաղաքական արշավանք` ինքնիշխան Ռուսաստանի կողմից: «Մենք չենք միջամտում ՈՒկրաինայի ներքին գործերին, բայց բոլորն հասկանում են, որ ՈՒկրաինան այլ ելք չունի` քան դեպի Եվրոպա, քանի որ դա սկզբունքների և արժեքների ընտրություն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը` նշելով, որ այսօր բոլորը մտահոգված են ՈՒկրաինայի համար և ուզում են օգնել նրան:
  • Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

    Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

    07.12.2013| 13:26
    Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախապես ծրագրված պաշտոնական այցով Մալթա չի մեկնի: Յանուկովիչի պաշտոնական կայքը երեկ հայտարարություն է տարածել, թե նա իր այցելությունը հետաձգում է` կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Իրականում սակայն, ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, դեկտեմբերի 5-ին Մալթայի կառավարությունը Ուկրաինային հայտնել է, որ չի կարող Յանուկովիչին ընդունել պատշաճ արարողակարգով, ինչպես Մալթան ընդունում է որևէ երկրի նախագահի կամ բարձր պաշտոնյայի:
  • Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ

    Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ

    06.12.2013| 23:54
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ տարիներ առաջ ինքը ևս ղեկավարել է Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և քաջ տեղյակ է կրթության ոլորտի խնդիրների բարդությանն ու ու պատասխանատվությանը: Քաղաքապետը ներկայացրել է Բրատիսլավայի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
  • Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    06.12.2013| 23:51
    Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: <<Տարերային աղետի սպառնալիքի պատճառով իրենց բնակավայրերը լքել են հարյուրավոր ընտանիքներ>>,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության: