04.12.2013|
16:16
Հայաստանում Իրանի դեսպանը երեկ հայտարարել է, թե Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի ծավալները և ակնարկել, որ դա կախված է Հայաստանի իշխանություններից: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով մտահոգված չէ: Մոհամմադ Ռեյիսին անդրադարձել է նաև Հայաստան-Իրան երկաթգծին` ասելով, որ Իրանը պատրաստ է կառուցել իր` 160 կմ հատվածը: Նկատենք, որ Իրանի դեսպանը հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: