-
02.12.2013|
15:09
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Արձանը բացեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
-
02.12.2013|
15:02
Սպիտակ տան կայքէջում հրապարակվել են ութ ուղերձներ, որոնցով ԱՄՆ-ին խնդրում են օգնել ՈՒկրաինային, «պատժամիջոցներ սահմանել ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախարարների կաբինետի անդամների դեմ»:
-
01.12.2013|
17:05
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանի մի շարք գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ ու բանաստեղծներ, խմբագիրներ բաց նամակով դիմել են ՈՒկրաինայի ժողովրդին ու գրողներին և իրենց զորակցությունը հայտնել Կիևում և երկրի մյուս քաղաքներում ակցիաներ կազմակերպած եվրաինտեգրման կողմնակիցներին:
-
01.12.2013|
12:32
Կիևի վարչական դատարանը արգելել է քաղաքի կենտրոնում զանգվածային հանրահավաքների անցկացումը` 2013թ. դեկտեմբերի 1-ից 2014 թվ-ի հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում` տեղեկացրել է փաստաբան Եվգենյա Զակրեվսկայան: «Դատարանը լիովին բավարարել է Կիևի քաղաքային պետական կառավարման հայցը: Զանգվածային հանրահավաքները արգելվում են դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 7-ը»,-ասել է նա:
-
01.12.2013|
12:28
Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանը դառնում է մեկ պալատանի` վերանում է վերին պալատը: Օրենսդիր մարմինն ունի երկու պալատ` Ժողովրդական ժողով և խորհրդակցական խորհուրդ, որի որոշումները զուտ խորհրդատվական են:
-
01.12.2013|
12:25
Հիսունի խորհուրդը Եգիպտոսում ավարտել է նոր Սահմանադրությունը` սահմանադրական հանձնաժողովը 60 օրում հասցրեց աշխատանքը կատարել: «Լիակատար համաձայնություն է ձեռքբերվել բոլոր հոդվածներով: Որևէ վիճելի հոդված չի մնացել»,-մամուլի ասուլիսում ասել է հանձնաժողովի նախագահ Ամիր Մուսան:
-
01.12.2013|
12:24
Թեհրանի և միջնորդների վեցնյակի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնությունը միջուկային հարցի վերաբերյալ ուժի մեջ է մտնելու 2014-ի հունվարի սկզբից` ասել է միջուկային հարցերով Իրանի բանագնաց Ռեզա Նաջաֆին: Նա չի բացառել, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում Արևմուտքի պատժամիջոցների մի մասը կարող է թուլացվել արդեն դեկտեմբերի վերջին։
-
30.11.2013|
16:48
Ադրբեջանում, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 4171-ի: Այդ մասին հայտատրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի նախագահ Էսմիրա Ալմամեդովան: Նրա խոսքով, վերջին ինը ամսիների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվածների 96 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածը` օտարերկրացիներ: Գերակշռողը վարակված տղամարդիկ են` 80 տոկոս, իսկ կանայք կազմում են 20 տոկոս:
-
30.11.2013|
11:14
ԵՄ-ն ԵՄ չէր լինի, եթե ամբողջովին երես թեքեր Հայաստանից: Երեկ Վիլնյուսում Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարություն է ընդունվել, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրոպան Հայաստանից ձեռք քաշելու մտադրություն չունի, թեկուզև վերջինս մոտ չորս տարվա արդյունավետ բանակցություներից հետո շրջվեց բոլորովին այլ ուղղությամբ:
-
30.11.2013|
11:11
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները քննարեկել առանց հույզերի` ելնելով տարածաշրջանի շահերից:
ղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am