23.11.2013|
13:45
Եվրամիությունում չեն մեկնաբանում Ուկրաինայի որոշումը: Եվրախորհրդարանի առաքելության ղեկավար Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվանևսկին հրաժարվել է մեկնաբանություն տալ, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել այցն Ուկրաինա, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիեւի որոշումը կապված է Կրեմլի ճնշման հետ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում: