Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • ՌԼԴԿ-ն առաջարկում է մահապատժի ենթարկել հանցագործ միգրանտներին

    ՌԼԴԿ-ն առաջարկում է մահապատժի ենթարկել հանցագործ միգրանտներին

    22.11.2013| 13:37
    Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես Է եկել նոր առաջարկով: Օրինագծի հեղինակ, Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը «Իզվեստիա»-ում գրել է. «Խորհրդարանական ՌԼԴԿ խմբակցությունը համոզված է, որ եթե գործողություններ չիրականացվեն, «եկվորները կշարունակեն իրենց զգալ ազատ և անկաշկանդ, կշարունակեն գողանալ, սպանել, թալանել ու «դուրս պրծնել» մեկ կամ երկու հազարով: Ըստ նրա, միայն խիստ միջոցառումները, ինչպիսիք են ցմահ ազատազրկումը, մահապատիժը, 15 տարով արտաքսումը, կարող են կանգնեցնել կատարվող հանցագործությունները: Հակառակ դեպքում երկիրը «կխեղդվի դրսից եկող հանցագործությունների մեջ»:
  • Կիևում նոր հեղափոխություն է հասունանում

    Կիևում նոր հեղափոխություն է հասունանում

    22.11.2013| 13:18
    ՈՒկրաինայում բողոքի նոր ալիք է բարձրանում, որը, բացառված չէ, վերածվի հեղափոխության: Երեկ երեկոյան ՈՒկրաինայի կառավարության` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կասեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո Կիևի անկախության հրապարակում մոտ 3000 մարդ է հավաքվել:
  • Չինաստանն ինտեգրվում է Եվրամիությանը

    Չինաստանն ինտեգրվում է Եվրամիությանը

    22.11.2013| 12:33
    «Չինաստանի կառավարությունն աջակցում է «ուժեղ և հուսալի ձեռնարկություններին, որոնք պատրաստ են եվրոպական արդյունաբերության մեջ ներդրումներ անել»,- ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը Եվրամիության ղեկավարների հետ 16-րդ հանդիպման ժամանակ:
  • Նեթանյահուն Կրեմլում է

    Նեթանյահուն Կրեմլում է

    22.11.2013| 12:32
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իսրայելառուսական հարաբերություններին և Մերձավոր Արևելքի զարգացումներին առնչվող հարցեր է քննարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Մոսկվա կատարած այցն աշխատանքային էր, և, ամփոփելով հանդիպման արդյունքները, նա ասել է, որ հույս ունի Մոսկվայի միջնորդության վրա իր երկրի համար ամենաակտուալ խնդրում` Իրանը պետք է դադարեցնի միջուկային հետազոտություններն ու փորձարկումները:
  • Ի՞նչ է որոնում Էրդողանը Մոսկվայում

    Ի՞նչ է որոնում Էրդողանը Մոսկվայում

    22.11.2013| 12:30
    Թուրքիայում մեծ նշանակություն են տալիս իմ այցին Ռուսաստան` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ITAR-TASS-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն մակարդակի նախորդ նիստերի ընթացքում կարևոր քայլեր են արվել:
  • Տիմոշենկոն Գերմանիա չի հասնի

    Տիմոշենկոն Գերմանիա չի հասնի

    22.11.2013| 12:29
    Գերագույն Ռադան մերժեց 6 օրինագծերը, որոնք հնարավորություն կտային 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում։ Օրենսդիր մարմնի որոշումն ընդդիմությունը որակել է «խայտառակություն»։
  • Վերջին խոսքն ասաց Պուտինը

    Վերջին խոսքն ասաց Պուտինը

    22.11.2013| 12:27
    Եվրամիության հետ ասոցացումից հրաժարված Ուկրաինան առաջարկում է եռակողմ հանձնաժողով ստեղծել Կիևի, Մոսկվայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պետք է հստակ մեխանիզմներ մշակի, որոնք թույլ կտան բավարարել թե՛ Ուկրաինայի եվրոպական հեռանկարները, թե՛ Ռուսաստանի կենսական շահերը: Առաջարկի մասին Մոսկվայում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
  • Ինչ է մտածում Հայնց Ֆիշերը

    Ինչ է մտածում Հայնց Ֆիշերը

    22.11.2013| 12:25
    Երբ Կիևում կառավարությունը որոշում էր հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացումից, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիեննայում հանդիպում էր Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում նա հավաստել է, որ պաշտոնական Կիևը հավատարիմ է եվրաինտեգրման քաղաքականությանը:
  • Կիևի շրջադարձը

    Կիևի շրջադարձը

    22.11.2013| 12:24
    Ուկրաինայի իշխանությունները դադարեցրին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Կառավարության ընդունած որոշումը նպատակ ունի իշխանություններին հնարավորություն տալ լիարժեք վերլուծել ստորագրվելիք համաձայնագրի հնարավոր ազդեցությունը երկրի արդյունաբերության և Ռուսաստանի հետ առևտրի վրա:
  • Քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է

    Քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է

    22.11.2013| 11:37
    Ներկա փուլում աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց համակարգային ընկալման համար համապատասխան նախադրյալները, թվում է, հիմնականում բացակայում են: Անշուշտ, հնարավոր քաղաքական իրադարձությունների և դեպքերի վերացականության մասին պատկերացումների, այսպես կոչված, «անառարկայական» լինելու պատրանքը ունի հազարամյակների պատմություն: Եվ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ պատրանքներին ապավինելը այնքան վտանգավոր ու անօգուտ զբաղմունք է, որքան բարոյական նորմերով առաջնորդվելը: Ըստ էության, քաղաքականության մեջ կամ դիվանագիտական հարաբերություններում պատրանքներին ու բարոյականության նորմերին տուրք տալը հատկապես աշխարհաքաղաքական շահերի արժևորումների համատեքստում ոչ միայն վտանգավոր է, այլև որոշ դեպքերում` կործանարար: