17.11.2013|
12:19
Ուկրաինայի ընդդիմությունը սպառնում է նոր Մայդանով, եթե իշխանությունը հրաժարվի զարգացման եվրոպական վեկտորից: Փորձագետների մեծ մասը վստահ է, որ Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրվի, բայց դա դեռ չի նշանակում, որ Կիևը կդառնա Մաքսային միության անդամ: «Յանուկովիչն ու Ռեգիոնների կուսակցությունը գողանում են մեր ապագան: Միակ շանսը մարդկանց փողոց դուրս գալն է»,-գտնում է ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն: