01.11.2013|
00:07
Ամենասկզբում, երբ տարբեր, այդ թվում էլեկտրոնային, լրատվամիջոցներով, ինչպես նաև տխրահռչակ «սոցիալական ցանցերով», սկսեց տարածվել հայտնի հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, ղարաբաղյան շարժման վետերան Զորի Բալայանի «Բաց նամակը»՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, անկեղծ ասած, չէր թվում, թե այդ նամակի տեքստը և հենց Զորի Բալայանի այդ քայլն այդքան տարօրինակ արձագանք կգտնեն և այդպիսի տարատեսակ գնահատականների կարժանանան։