Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Ընդդիմությունը նահանջում է խաղաղությունից

    Ընդդիմությունը նահանջում է խաղաղությունից

    28.10.2013| 11:22
    Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող 19 խմբեր չեն մասնակցի ճգնաժամի խաղաղ կարգավորման Ժնև-2 կոնֆերանսին: Նրանցից մեկը` Սիրիայի ազատ բանակի մաս հանդիսացող «Սաքյուր ալ-Շամ» խումբը հայտարարել է, թե Ժնևը երբեք չի եղել ու չի լինի սիրիացի ժողովրդի ընտրությունը կամ իրենց հեղափոխական պահանջների տարբերակը:
  • Պարզաբանում է Անդերս Ֆոգ Ռասմուսենը

    Պարզաբանում է Անդերս Ֆոգ Ռասմուսենը

    28.10.2013| 11:15
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է, որ Վրաստանը 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. «Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, սակայն հաջորդ տարի դա հաստատ տեղի չի ունենա: Առայժմ մենք կհամագործակցենք Վրաստանի խորհուրդ-ՆԱՏՕ շրջանակներում»:
  • Վրաստանը ԱՊՀ չի վերադառնա

    Վրաստանը ԱՊՀ չի վերադառնա

    28.10.2013| 11:13
    Նախագահական ընտրությունների նախնական տվյալներով քվեների մեծամասնություն ստացած Գեորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ:
  • Ֆրանսիան փոխում է շեշտադրումը

    Ֆրանսիան փոխում է շեշտադրումը

    28.10.2013| 11:10
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին հղված ուղերձում նշել է. «Հավատարիմ մնալով մեր երկրների կապերի ամրապնդմանը, ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը զարգանա քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում։ Միաժամանակ ողջունում եմ, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում Ադրբեջանի մերձեցումը Եվրոպական միությանը, ինչը քննարկման առարկա կդառնա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերությանե գագաթաժողովին»:
  • Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    28.10.2013| 11:04
    Օրեր առաջ, հոկտեմբերի 25-ին, հետաքրքիր նախաձեռնությամբ էին հանդես եկել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինեկը և Ջոն Կուտզեն: colta.ru-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել ակցիայով՝ ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի: Դա բեռլինյան միջազգային գրական փառատոնի նախագիծն էր՝ ի համերաշխություն քաղհալածյալներ Խոդորկովսկու և Լեբեդևի:
  • Մերձմոսկովյան շրջանում  ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

    Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

    27.10.2013| 14:02
    Մերձմոսկովյան շրջանում, հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը փակել է մինչ օրս գաղտնի գործող կարի արհեստանոցը, որը գտնվում էր Ռամենսկիի բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում:
  • «Ով տիրապետում է պատերազմ մղելու  արվեստին, նա օտարի բանակը  պարտության է մատնում առանց կռվի»

    «Ով տիրապետում է պատերազմ մղելու արվեստին, նա օտարի բանակը պարտության է մատնում առանց կռվի»

    27.10.2013| 13:14
    Չինաստանում, ինչպես, ի դեպ, նաև նրա սահմաններից դուրս, մեծ հարգանք վայելող Սուն Ցզին (զորավար և իմաստասեր, պատերազմական ռազմավարության մասին նշանավոր «Պատերազմի արվեստը» տրակտատի հեղինակ, ապրել է մ.թ.ա. 6-րդ, այլ աղբյուրների տվյալներով՝ մ.թ.ա. 4-րդ դարում) հայտարարել է. «Ով տիրապետում է պատերազմ մղելու արվեստին, նա օտարի բանակը պարտության է մատնում առանց կռվի, օտարի ամրոցները գրավում է առանց պաշարելու», իսկ «հզորություն» ասվածը, նրա կարծիքով, «մարտավարություն կիրառելու հմտությունն է...»։
  • Վրաստանում նախագահական ընտրություններ են

    Վրաստանում նախագահական ընտրություններ են

    27.10.2013| 13:06
    Վրաստանում վաղ առավոտից սկսվել են նախագահական ընտրությունները: Գրանցված են 3537719 ընտրողներ: Քվեարկությունը տեղի կունենա 3741 ընտրատեղամասերում, որից 52-ը գտնվում են շուրջ 40 երկրներում: Քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այդ իսկ պատճառով ՌԴ-ում ընտրատեղամասեր չեն բացվի: Ընտրական քվեաթերթիկում ընդգրկված են 23 թեկնածուներ, սակայն նրանցից մեկը` Ակակիյ Աստիանին` խորհրդարանի նախկին խոսնակը, ով այժմ «Ավանդապաշտների միություն» կուսակցության նախագահն է, հանել է իր թեկնածությունը հօգուտ նախագահի մյուս թեկնածուի` «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի:
  • Նազարբաևը իսկապես պրագմատիկ է

    Նազարբաևը իսկապես պրագմատիկ է

    27.10.2013| 13:04
    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից` հավելելով, որ դրա համար պետք է 2014-ի մայիսին ստեղծել փաստաթղթի նախագիծը, որպեսզի երկրների խորհրդարանները կես տարում հասցնեն վավերացնել:
  • Չին-ճապոնական մրցակցություն

    Չին-ճապոնական մրցակցություն

    27.10.2013| 12:56
    Wall Street Journal -ը գրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է, որ իր երկիրն ավելի մեծ դեր խաղա Ասիայում, որպեսզի հաղթահարի Չինաստանի աճող ազդեցությունը: