Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Անլուրջ վերաբերմունք Թուրքիային

    Անլուրջ վերաբերմունք Թուրքիային

    27.10.2013| 12:54
    Մինսկում Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում նվազագույնը երկու սենսացիա գրանցվեց` հայտարարվեց, որ միությանը անդամակցելու ցանկություն են հայտնել Թուրքիան և Հնդկաստանը: Պարզվում է` կամ շտապել են, կամ` ուշացել: Թուրքիան Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել` հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
  • Կոնֆուցիոսն օգնում է հաջողակ լինել

    Կոնֆուցիոսն օգնում է հաջողակ լինել

    27.10.2013| 12:50
    Պարզվում է, Չինաստանի և Թայվանի տնտեսական աճի գաղտնիքը Կոնֆուցիոսի փիլոսոփայության մեջ է: Հյուսթոնի, Պեկինի համալսարանների և Թայվանի ազգային համալսարանի ներկայացուցիչները հետազոտություն են իրականացրել:
  • Կրկին Սիրիայի հարցն են քննարկել

    Կրկին Սիրիայի հարցն են քննարկել

    27.10.2013| 12:47
    Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Սիրիայի խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային գիտաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արդեն տևական ժամանակ համատեղ քննարկումներ են անցկացնում Սիրիայի վերաբերյալ և ահա առջևում «Ժնեև-2» գիտաժողովն է:
  • Միգրանտները չեն անցկացնի  ակցիա «Ռուսական երթի» օրը

    Միգրանտները չեն անցկացնի ակցիա «Ռուսական երթի» օրը

    26.10.2013| 13:55
    Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիան նոյեմբերի 4-ին չի անցկացնի հանրահավաք, քանի որ այդ օրը Մոսկվայում տեղի է ունենալու ազգայնական «Ռուսական երթը»: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Մուհամմադ Ամինը հոկտեմբերի 25-ին` քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
  • Չախալյանը Սաակաշվիլուն հորդորել է Թուրքիա  տեղափոխվել (տեսանյութ)

    Չախալյանը Սաակաշվիլուն հորդորել է Թուրքիա տեղափոխվել (տեսանյութ)

    26.10.2013| 11:59
    Грузия Online-ը հաղորդում է, որ երեկ Ախալքալաքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք շարժման ղեկավար Վահագն Չախալյանի միջև, այսպես ասած, լեզվակռիվ է տեղի ունեցել: Չախալյանը մի քանի հոգու հետ Սաակաշվիլու` տեղի բնակչության հանդիպման ժամանակ կշտամբել է Վրաստանի նախագահին:
  • Ավելի քան 130 հազար սիրիացիներ գաղթական են դարձել սեփական երկրում

    Ավելի քան 130 հազար սիրիացիներ գաղթական են դարձել սեփական երկրում

    26.10.2013| 11:53
    Վերջին հինգ օրերի ընթացքում Ալ Սաֆիրա քաղաքում սպանվել է 76, իսկ ողջ շրջանում վիրավորվել 450 մարդ: Ըստ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների, ավելի քան 130 հազար սիրիացիներ փախել են Սիրիայի հյուսիսային Ալ Սաֆիրա քաղաքի շրջանում անցած երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով:
  • Պարգևատրվել են Բիրյուլևոյի սպանությունը բացահայտած քաղաքացիները

    Պարգևատրվել են Բիրյուլևոյի սպանությունը բացահայտած քաղաքացիները

    25.10.2013| 14:44
    Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Անատոլի Յակունինը 1 միլիոն ռուբլի է հանձնել այն քաղաքացիներին, ովքեր օգնել են ոստիկաններին բացահայտելու Բիրյուլևոյի մետրոպոլիայի տարածքում Եգոր Շչերբակովին սպանողին: «Այսօր, Պետրովկայում, շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, Անատոլի Յակունինը պարգևատրել է նրանց խոստացված դրամական պարգևով»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները:
  • Սաակաշվիլին  Պուտինին  չի հայհոյել

    Սաակաշվիլին Պուտինին չի հայհոյել

    25.10.2013| 14:36
    Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր ցանկությունն է տեսնել ազատ Վրաստան, իսկ Ռուսաստանի նախագահին նա մայր չի հայհոյել: Այս մասին տեղեկացնում է Грузия Online կայքը: Սաակաշվիլին ասել է, թե ինքը Վրաստանում ցանկանում է տեսնել ինքնակառավարվող հասարակություն, իսկ վարչապետ Իվանիշվիլին ցանկանում է ինքը կառավարել հասարակությանը:
  • Ռուսները նահանջում են յուրովի

    Ռուսները նահանջում են յուրովի

    25.10.2013| 13:21
    Ռուսաստանը չի խանգարի ՈՒկրաինային ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն դրանից հետո Ուկրաինան չի կարող մտնել Մաքսային միություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ԵվրԱզԵս-ի գագաթնաժողովի ավարտին: «Մենք ընդհանրապես ոչ դեմ ենք, ոչ կողմ ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացմանը, դա մեր գործը չէ»,-ասել է Պուտինը:
  • Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

    Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

    25.10.2013| 11:57
    The Washington Post-ի հաղորդմամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հետախուզական գործունեություն են իրականացրել նաև Ռուսաստանի նկատմամբ: Թերթի ունեցած տվյալներով, այս օրերին ամերիկյան իշխանությունները արտասահմանյան այն ծառայություններին, որոնց հետ համագործակցել են, զգուշացնում են, որ Էդբարդ Սնոուդենի ունեցած որոշ փաստաթղթեր պարունակում են այդ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված տվյալներ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին: