Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Իրան-Արևմուտք բանակցությունները մեկնարկել են

    Իրան-Արևմուտք բանակցությունները մեկնարկել են

    15.10.2013| 12:17
    Այսօր Ժնևում սկսվում է հանդիպումը Իրանի և «5+1» խմբի միջև, որի մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները: Երկօրյա բանակցությունների ընթացքում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի հարցը: Հայտնի է, որ Արևմուտքը Իրանից պահանջում է 20 տոկոսով կրճատել ուրանի հարստացումը և դրա մի մասը ուղարկել արտերկիր` Իրանի նկատմամբ իրականացվող սանկցիաների թեթևացման դիմաց: Օրերս Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել էր, թե ուրանի մեկ գրամ անգամ երկրից դուրս չեն հանի:
  • «Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները

    «Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները

    15.10.2013| 00:05
    1819 թ. սեպտեմբերի 14-ին Ռուսական կայսրության առանձին կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Ա. Երմոլովի հրամանով գրոհի ենթարկվեց Թերեք գետի ափին գտնվող չեչենական ամենախոշոր գյուղերից մեկը։ Գրոհի ընթացքում Դադի-յուրտ գյուղը հողին հավասարեցվեց, բնակչությունը գրեթե լիովին ոչնչացվեց։ Գերված կանանց մի մասը (որոշ տվյալներով` 46 հոգի) Թերեք գետն անցնելիս ջուրը նետվեց` հետները տանելով ուղեկցորդներին։
  • Բիրյուլեվոյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 1200 միգրատների

    Բիրյուլեվոյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 1200 միգրատների

    14.10.2013| 17:14
    Ռուսաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մոսկովյան Բիրյուլեվոյի շրջանում ոստիկանները ձերբակալել են 1200 օտարերկրացու, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, հետիոտներ և վարորդներ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են բանջարեղենի մեծածախ վաճառակետի մոտ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, ստուգել վերջիններիս հնարավոր ներգրավվածությունը տեղի ունեցած հանցագործության մեջ: Բացի այդ, Բիրյուլեվոյի շրջանի բանջարեղենի բազայում հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենա` խոշոր չափի գումարով և տարբեր զենք-զինամթերքով:
  • Սիրիացի խռովարարները առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին

    Սիրիացի խռովարարները առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին

    14.10.2013| 16:27
    Սիրիացին խռովարարները առևանգել են Միջազգային Կարմիր խաչի վեց և սիրիական Կարմիր մահիկի մեկ աշխատակցի: Այդ մասին հայտարարել է միջազգային կազմակերպությունը:
  • «Եվրամիությունը երկակի ստանդարտներ չի կիրառի»

    «Եվրամիությունը երկակի ստանդարտներ չի կիրառի»

    14.10.2013| 15:28
    Թեև Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին, սակայն տարբեր մակարդակներում պատրաստակամություն է հայտնում նոյեմբերին Վիլնյուսում ստորագրելու նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, գոնե փաստաթղթի քաղաքական մասը: Հնարավո՞ր է արդյոք այդ տարբերակը։ Այս հարցով դիմեցինք քաղտեխնոլոգ, վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:
  • Թեհրանը մերժում է Արևմուտքին

    Թեհրանը մերժում է Արևմուտքին

    14.10.2013| 12:00
    «Մենք թույլ չենք տա, որ մեկ գրամ ուրան անգամ լքի մեր հողը»,-ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արակչին: Թեհրանը այսպիսով մերժում է արևմտյան երկրների պահանջը` դադարեցնել ուրանի հարստացումը, կրճատել պահուստները 20 տոկոսով և դրանց մի մասը ուղարկել արտերկիր:
  • Ժիրինովսկին առաջարկել է երեք տարով հրաժարվել միգրանտների աշխատանքից

    Ժիրինովսկին առաջարկել է երեք տարով հրաժարվել միգրանտների աշխատանքից

    14.10.2013| 11:07
    Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է երեք տարով հրաժարվել միգրանտների աշխատանքից: Նա բացատրել է իրադրությունը` նշելով, որ Բիրյուլեվոյում պատշաճ աշխատանքի բացակայությունը կապված է ազգային համայնքների հետ և կոչ է արել զարգացնել եռամյա ծրագրի նոր փուլ` հրաժարվելով միգրանտների աշխատանքից:
  • «Փարիզի անկումը»

    «Փարիզի անկումը»

    13.10.2013| 21:59
    Ռուս հրապարակախոս, քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին, ով հաճախ հանդես է գալիս պուտինյան վարչակարգի անողոք քննադատությամբ, իր բլոգում գրում է. «Երբ Գերմանիայի նախկին կանցլերը գնաց ծառայելու պուտինյան բենզալցակայանում տարեկան երկու միլիոն խղճուկ եվրոյի համար, դրանով նա խայտառակեց առաջին հերթին իրեն, ոչ թե իր պետությանը: Նրա անունը դարձավ մի հասարակ անուն և նրա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ամաչում էր հրավիրել իր համագումարներին»:
  • «Coming out»-ը տապալվել է, կան ձերբակալվածներ

    «Coming out»-ը տապալվել է, կան ձերբակալվածներ

    13.10.2013| 12:48
    Սանկտ Պետերբուրգում ընդհարում է տեղի ունեցել ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանների և ազգայնականների ու ուղղափառների միջև: ԼԳԲՏ-ների պաշտպանները փորձել են ակցիա իրականացնել նվիրված «Coming out» միջազգային օրվան (բաց խոստովանություն սեռական կողմնորոշման կամ գենդերային նույնականացման մասին), սակայն այն չի էլ սկսվել, քանի որ արդեն իսկ ճնշումներ նե գործադրվել նրանց հակառակորդների կողմից:
  • «Հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը,  ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն

    «Հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը, ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն

    13.10.2013| 11:29
    Թեև քանակը միշտ չէ, որ որակ է ապահովում, սակայն ռուս քաղգործիչներն ու ամեն կարգի փորձագետները, ասես սրբազան հմայախոսք, չեն հոգնում շարունակ կրկնելուց. «Ահա կընդլայնենք աշխարհագրությունը, նոր միություններ կստեղծենք, քաղաքական առանցքներ կքաշենք, Ռուսաստանը կդառնա առանցքային դերակատար և, իհարկե, շատ լուրջ օգուտներ կքաղի»։