Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Գազային պատերազմի հետքերով

    Գազային պատերազմի հետքերով

    11.10.2013| 11:25
    Ուկրաինա-Ռուսաստան գազային կրքերը կրկին օրակարգում են: Իսկ պատճառը ուկրաինացիների` ռուսներից անկախանալու փորձերն են: Երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել էր, թե իր երկիրը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամբողջովին հրաժարվել ռուսական գազի ներմուծումից` այն պարագայում, եթե գործող գազային պայմանագրերը չվերանայվեն:
  • Ձեր կարմիր ընտրություններ`  մեր խրոխտ կամուֆլյաժ

    Ձեր կարմիր ընտրություններ` մեր խրոխտ կամուֆլյաժ

    11.10.2013| 00:45
    Ալիևը վերարտադրվեց: «Ինչպես»-ի հարցը կարելի էր նրբագեղորեն շրջանցել, քանզի «հավերժ» և «ընտրվել» եզրույթները միմյանց հետո առնչություն ունեն նույնքան, որքան ժողովրդավարությունը` դիկտատուրայի: Այնուհանդերձ, նավթադոլարների տակ կքած, սպառազինության բոլոր նորմերը խախտած Ադրբեջանը քաղաքական այբուբենում անշարժ մնաց նույնքան, որքան Մեհրիբան խանումի հավերժ վիրահատություններից վնասված դեմքը:
  • Ծայրահեղական կուրծքը

    Ծայրահեղական կուրծքը

    10.10.2013| 17:00
    Թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե Քանսուն հեռացվել է աշխատանքից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիքը քննադատել է նրան՝ եթերում հագուստի չափից խոր լանջաբացվածքի համար։ Չելիքը նրա հագուստը անվանել է ծայրահեղական, քանի որ ի ցույց է դնում կուրծքը:
  • ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

    ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

    10.10.2013| 16:58
    ՈՒկրաինան առաջիկայում կարող է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, եթե չվերանայվի գործող պայմանագիրը` ասել է վարչապետ Նիկոլայ Ազարովը:
  • Առևանգել են Լիբիայի վարչապետին

    Առևանգել են Լիբիայի վարչապետին

    10.10.2013| 16:56
    Լիբիայի կառավարությունը երկրի վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալությունը համարել է ահաբեկչական հանցագործություն: «Լիբիայի կառավարությունը հայտարարում է, որ վարչապետը պահպանում է իր բոլոր իրավասությունները, պետական պաշտոնյա է և նրա առևանգումը ահաբեկչական հանցագործություն է»` ասված է հայտարարության մեջ:
  • Շվեդիան ևս նախընտրեց կանանց

    Շվեդիան ևս նախընտրեց կանանց

    10.10.2013| 16:54
    2013 թ. գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի Էլիս Մունրոյին` փոքր արձակի համար: Տիկին Մունրոն կստանա 8 միլիոն նորվեգական կրոն (1,2 միլիոն ԱՄՆ դոլար): Էլիս Մունրոն նովելագիր է, 2009-ի Բուքերի մրցանակի դափնեկիր: Ամերիկացի քննադատները նրան անվանել են հյուսիսամերիկացի Չեխով:
  • ՌԴ նախագահը առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին

    ՌԴ նախագահը առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին

    10.10.2013| 16:53
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ Ալիևի հաստատուն հաղթանակն ընտրություններում վկայում է նրա քաղաքական բարձր հեղինակության և այն մասին, որ բնակչությունն ակտիվ աջակցում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման կուրսին:
  • Ընդդիմությունը չի հավատում Ալիևի հաղթանակին

    Ընդդիմությունը չի հավատում Ալիևի հաղթանակին

    10.10.2013| 16:52
    Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին դիմել է դատարան` վիճարկելու նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,57 տոկոսը: Հասանլին պահանջում է նոր ընտրություններ, որովհետև քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, «որոնք այնքան շատ են եղել, որ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կամքը»:
  • Տարբեր գնահատականներ նույն ընտրությանը

    Տարբեր գնահատականներ նույն ընտրությանը

    10.10.2013| 16:51
    ԵԱՀԿ դիտորդները գտնում են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները լուրջ թերություններ են ունեցել, մասնավորապես` խոսքի ազատության և հանրահավաքների սահմանափակումներ, ընտրողների ահաբեկում: Կարճաժամկետ մոնիթորինգի առաքելության ղեկավար Միշել Վուասին ուշադրություն է դարձրել ձայների հաշվարկի գործընթացում եղած թերությունների վրա: Դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ Իլհամ Ալիևի մրցակիցները զանգվածային լրատվական միջոցների բավարար հասանելիություն չեն ունեցել, ընտրությունների լուսաբանման վրա բացասական ազդեցություն են ունեցել լրագրողների ձերբակալությունները և նրանց վրա հարձակումները:
  • ԵԺԿ-ն ժամանակավորապես գլխավորում է Ժոզեֆ Դոլը

    ԵԺԿ-ն ժամանակավորապես գլխավորում է Ժոզեֆ Դոլը

    10.10.2013| 16:50
    77 տարեկանում վախճանվել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրեդ Մարտենսը: Նա ծնվել էր 1936 թ. ապրիլի 19-ին, ԵԺԿ-ն գլխավորում էր 1981-ից: