Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Հետո ինչ, որ Օբաման չէր եկել

    Հետո ինչ, որ Օբաման չէր եկել

    07.10.2013| 16:41
    Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի տանտերն է, կիթառը ձեռքին շնորհավորել է դահլիճ մտնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 61 ամյակի առթիվ: Գագաթնաժողովի մյուս մասնակիցները ևս միացել են նախագահի երգեցողությանը:
  • Մոսկվայի հաշվեհարդարը` լիտվական մոտիվներով

    Մոսկվայի հաշվեհարդարը` լիտվական մոտիվներով

    07.10.2013| 11:59
    Այսօրվանից դադարեցվել է լիտվական կաթնամթերքի ներկրումը ՌԴ: Ռուսական հակահամաճարակային ծառայության տվյալներով լիտվական «Սվալյա» և «Շիլուտես Ռամբինես» պանիրների, թթվասերների մեջ դրոժի և սնկերի քանակությունը թույլատրվածից բարձր է: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն ասել է, թե հայտնաբերվել են մի շարք խախտումներ` ապրանքապիտակի վրա չնշված ճարպերի առկայություն, բնական համարվող կաթնաշոռի մեջ հայտնաբերվել են կոնսերվանտներ և կիտրոնաթթու, նույնիսկ` աղիքային ցուպիկ:
  • Գերմանիան հրաժարվել է լինել միջնորդ` ընդդիմության հետ բանակցություններում

    Գերմանիան հրաժարվել է լինել միջնորդ` ընդդիմության հետ բանակցություններում

    07.10.2013| 11:42
    Հոկտեմբերի 6-ին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը առաջարկել է Գերմանիային ստանձնել միջնորդի դերը` ընդդիմության հետ բանակցություններում, բայց Բեռլինը հրաժարվել է: Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ նպատակի համար կա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ: «Սիրիայում կա ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լիխդար Բրախիմը, մենք լիովին վստահում ենք իր միջնորդական ջանքերին` քաղաքական լուծումներ գտնելու հարցում», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելլեն:
  • ԱՄՆ-ում կքննարկվի Հայաստանի հարցը

    ԱՄՆ-ում կքննարկվի Հայաստանի հարցը

    06.10.2013| 12:56
    «Առանցքային պահ Արևելյան գործընկերության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար»: Հոկտեմբերի 9-ին այս խորագրով լսումներ կսկսվեն ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում:
  • Սիրիայում իրավիճակը դեռևս լարված է

    Սիրիայում իրավիճակը դեռևս լարված է

    06.10.2013| 12:19
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական «Spiegel» հանդեսին ասել է, թե ընդդիմության հետ բանակցությունների սեղանին չի նստի, քանի դեռ ապստամբները վայր չեն դրել զենքը: «Կարծում եմ քաղաքական ընդդիմությունը զենք չի կրում: Եթե ապստամբները վայր դնեն զենքը և վերադառնան խաղաղ կյանքի, նրանց հնարավոր կլինի բանակցություններ վարել»,-նշել է Ասադը:
  • Իրաքում հերթական ահաբեկչությունը խլել է 50 մարդու կյանք

    Իրաքում հերթական ահաբեկչությունը խլել է 50 մարդու կյանք

    06.10.2013| 11:29
    Երեկ, հյուսիսային Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Թե ինչ է այնտեղ իրականում կատարվել, դեռևս անհայտ է: Միայն հայտնի է, որ 50 մարդ է զոհվել: Զոհվածների մեջ կան ոստիկաններ և տեղի բնակիչներ: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
  • Արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում  գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից

    Արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից

    06.10.2013| 11:28
    Հարավային Օսիան մյուս չճանաչված պետությունների համեմատ շատ ավելի թույլ տնտեսական և սոցիալ-մշակութային կարողություն ունի, ինչը բացատրվում է օս ազգի զարգացման առանձնահատկություններով։
  • 60% խախտում պետգնումների ոլորտում

    60% խախտում պետգնումների ոլորտում

    05.10.2013| 14:38
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է չինովնիկների փողերը «հաշվել»: Օրերս նա իր զարմանքն է հայտնել բյուջեի այն ծախսերի վերաբերյալ, որոնք ուղղվում են պետգնումներին: Այս մասին գրում է newsru.com-ը` մեջբերելով Պուտինի խոսքերը. «Երբ ամեն ինչ բաց է, թափանցիկ, միանգամից ակնհայտ է դառնում չինովնիկների համար գնված շքեղությունների, անհարկի իրերի բարձր գները: Տարօրինակ է, բայց երբեմն անհեթեթ պատճառաբանություններով են պետգնումներ իրականացվում»:
  • Եվրոպան, կարծես, փոխում է խաղի կանոնները

    Եվրոպան, կարծես, փոխում է խաղի կանոնները

    05.10.2013| 12:15
    Եվրոպան մեղմացրել է իր դիրքորոշումը մի շարք երկրների` ԵՄ-ի հետ ասոցացվելու նկատմամբ իր ամրագրած պայմանների առումով, ինչպես նաև փոխել է մարտավարությունը ռուսների հետ: Դա երևում է Էստոնիայի արտգործնախարար ՈՒրմաս Պաետի` Ինտերֆաքսին տված հարցազրույցից: Դիվանագետը, նկատի ունենալով ռուսների տրամադրվածությունը, ասել է, թե հակամարտության հիմքեր չի տեսնում, եթե ՈՒկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը:
  • Այս աշնանը հօգուտ  Պուտինի կքվեարկի ռուսների 30 տոկոսը

    Այս աշնանը հօգուտ Պուտինի կքվեարկի ռուսների 30 տոկոսը

    05.10.2013| 12:06
    Առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, ներկայիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կաջակցի ռուսների միայն 30 տոկոսը: Սա 2013 թ. սեպտեմբերի 20-24-ին «Յուրի Լևադայի» հետազոտական-վերլուծական կենտրոնի արդյունքներն են: Համեմատության համար նշենք, որ անցյալ աշնանը Պուտինին կողմ էին քվեարկել ընտրողների 33 տոկսոը: 2013 թ. ապրիլին աջակցություն մակարդակը նվազել է 29 տոկոսով, իսկ օգոստոսին` 1 տոկոսով: