Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Կողմ են ցանկացած ձևաչափի

    Կողմ են ցանկացած ձևաչափի

    26.09.2013| 15:51
    ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացումը, նշեց. «Մենք, բնականաբար, համամիտ ենք Հայաստանի կայացրած որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը:
  • Վրաստանի նախագահական ընտրությունների երեք թեկնածուները

    Վրաստանի նախագահական ընտրությունների երեք թեկնածուները

    25.09.2013| 17:47
    Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների թեկնածուների կեսից ավելիի գրանցումը: 23 թեկնածուներից նախընտրելի շանսեր ունեն երեքը` «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:
  • Վիկտոր Յանուկովիչը խորապես վստահ է

    Վիկտոր Յանուկովիչը խորապես վստահ է

    25.09.2013| 17:44
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ի շահ ժողովրդի է և շուտով ուկրաինացիներն ավելի լավ են ապրելու:
  • ՈՒկրաինան ՌԴ-ին` «Գործիդ գնա, Վասյա»

    ՈՒկրաինան ՌԴ-ին` «Գործիդ գնա, Վասյա»

    25.09.2013| 13:19
    ՈՒկրաինան չուշացրեց պատասխանը. նա չի վախենում ռուսական սպառնալիքներից: ՈՒկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարը հայտարարել է, թե ՈՒկրաինան և Եվրոպան դիվերսիֆիկացրել են բնական գազի մատակարարումը, և այլևս անհնար է Մոսկվայի հետ «գազային պատերազմների» կրկնությունը:
  • ԱՄՆ-ը զգուշացնում է առանց շանտաժի

    ԱՄՆ-ը զգուշացնում է առանց շանտաժի

    25.09.2013| 12:44
    ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը խոսքի դաշտում շարունակվում է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ուղիղ տեքստով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասկացրել է, թե մնում է իր դիրքորոշմանը Սիրիայի հարցում: Ի պատասխան «The New York Times»-ում հրապարակված Պուտինի հոդվածի` Օբաման ասել է. «Ոմանք կարող են չհամաձայնել, բայց ես հավատում եմ, որ Ամերիկան բացառիկ է» և հավելել, թե ԱՄՆ-ը բացառիկ է նրանով, որ մտածում է ոչ միայն իր, այլև բոլորի շահերի մասին: Չնայած սրան, Օբաման նաև նշել է, թե Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Միացյալ Նահանգները առաջին տեղում դնում է իր հետաքրքրությունները:
  • Կարասինը սկզբունքորեն սխալվում է

    Կարասինը սկզբունքորեն սխալվում է

    24.09.2013| 17:27
    Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն «սկզբունքային սխալ» է համարում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի տեսակետը, որ Վրաստանն արհեստական սրում է իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին:
  • Կապ չունի, թե ով է իշխանության ղեկին

    Կապ չունի, թե ով է իշխանության ղեկին

    24.09.2013| 17:26
    ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր երկրի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի առաջ շան պես պոչ խաղացնելը և մոբիլիզացնել միջազգային հանրության աջակցությունը Շիդա Քարթլիի վրա, որտեղ ռուս սահմանապահները սահմանագծում են կատարում:
  • Նախագահականից` նախագահական գրադարան

    Նախագահականից` նախագահական գրադարան

    24.09.2013| 17:23
    ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ընդունել է նախագահ Բարաք Օբաման: Սահակաշվիլին ասել է, որ Վրաստանը գտնվում է վտանգներով լի փուլում. «Իրավիճակը վերջնականորեն կշտկվի, սակայն վերաձևակերպելով Ձեր խոսքերը՝ մինչ բարելավվելը կարող է ավելի վատթարանալ»:
  • Հին-նոր ձևաչափ

    Հին-նոր ձևաչափ

    24.09.2013| 17:17
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում առանձին հանդիպումներ կունենան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
  • Ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովը

    Ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովը

    24.09.2013| 16:52
    Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, Մինսկում մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, զանգվածային լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչներ: