ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա, ավելին` Մերձավոր Արևելքի զանգվածային ոչնչացման զենք ունեցող բոլոր պետությունները պետք է ոչնչացնեն իրենց զենքը:
Օրերս Վիլնյուսը ԵՄ է ուղարկել պաշտոնական բողոք՝ կապված ռուս-լիտվական սահմանի վրա ստեղծված իրավիճակի հետ: Եվրոպական միությունը արձագանքել է` աջակցելով Լիտվային, որը սակայն Ռուսաստանի համար, երևում է,… «ասնավանի» չի: Ռուս-լիտվական սահմանի վրա մանրախնդիր և երկարատև ստուգումների արդյունքում լիտվական փոխադրողները մեծ վնասներ են կրում:
Մոլդովական «Панорама» կայքը տեղեկացնում է, որ խստացվել է վերաբերմունքը Մոլդովայից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների նկատմամբ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր աշխատանքային միգրանտներ արտաքսվել են ՌԴ-ից: Իսկ վերջին մեկ շաբաթում որոշ մոլդովացիների ռուս սահմանապահները պարզապես չեն թողնում հատել սահմանը:
Դամասկոսին օգնելու և տարածքը քիմիական զենքից վնասազերծելու պատրաստակամություն են հայտնել ոչ միայն ՄԱԿ-ի փորձագետները, այլև մի քանի երկրների զինվորականներ, այդ թվում` Ռուսաստանի: ՌԴ ռազմական գլխավոր շտաբն արդեն քննարկել է Սիրիա ուղարկվող կոնտինգենտի քանակին առնչվող հարցերը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ նախագահ Ռուհանին առաջարկել է փակել «Ֆորդու» միջուկային օբյեկտը` Իրանի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց:
«Deutsche Welle»-ն գրում է, որ 2002-2006 թթ. Գերմանիան Սիրիային 130 տոննա քիմիական նյութեր է մատակարարել` ֆտորային ջրածին, ֆտորային ամոնիակ, ֆտորային նատրիում, ցիանիդ, որ կարող էին օգտագործվել քիմիական զենք պատրաստելու համար:
2015-ի հունվարի 1-ին ստեղծված կլինի Եվրասիական միությունը, երբ կհայտնվի Եվրասիական խորհրդարանը և որքանով ՀԱՊԿ-ը կկարողանա պաշտպանել եվրասիական տարածքի անվտանգությունը` այս հարցերը դեռ կոնկրետ պատասխաններ չունեն:
Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի փոխնախագահ Իլան Բերմանը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ ցնցումների շեմին է, որոնք հանգեցնելու են լիակատար տապալման համաշխարհային ասպարեզում:
Հայաստանը մտադիր է շարունակել համակողմանի համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով` կարծում է արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները...