14.07.2013|
16:26
Հունիսի սկզբին Սիրիայում անհետացած ֆրանսիացի լրագրողները ողջ և առողջ են։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են պայմանավորվել նրանց ազատարձակման համար։ Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են գտնվում լրագրողները, և ում հետ են տարվում բանակցությունները։