-
25.04.2013|
12:04
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները գրեթե մեկ տարի առաջ տեղյակ են եղել Բոստոնում պայթյուն իրականացրած Թամերլան Ցարնաևի մասին։ Վերջիններս, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել, նախնական հարցաքննությունից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանը կապվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և հայտնել, որ Ցարնաևը դիտարկվում է որպես խիստ ծայրահեղական իսլամիստ, ով հավանաբար ծրագրում է հարձակում իրականացնել ռուսական տարածքում։ Սակայն գործը փակվել է, քանի որ ապացույցներ չեն հայտնաբերվել։
-
25.04.2013|
12:02
Մեքսիկայի Չիլպանսինգո քաղաքում ուսուցիչների զայրացած խումբը հրդեհել է երեք քաղաքական ուժերի գրասենյակները։ Փայտերով զինված ուսուցիչները մեծ վնասներ են հասցրել քաղաքապետի գրասենյակին՝ պատուհաններից դուրս նետելով համակարգիչները։
-
25.04.2013|
12:00
Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով փլուզվել է Սիրիայի ամենահին մինարեթներից մեկը։ Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը մեղադրել է ապստամբներին 11-րդ դարի մինարեթը պայթեցնելու համար։ Սակայն ապստամբները պնդում են, որ մզկիթը սիրիական բանակի տանկերի հարվածների հետևանքով է փլուզվել։
-
24.04.2013|
23:19
ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել են Սոմալիի 1,3 միլիոն երեխաների պատվաստման ծրագիրը։ Պատվաստումներ կիրականացվեն 5 տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում՝ հեպատիտի, մենինգիտի և պնևմոնիայի։ Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Սոմալիում մեծ թիվ է կազմում մանկական մահացությունը։
-
24.04.2013|
23:16
Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
-
24.04.2013|
23:15
Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության մաս համարվող Քրդական համայանքների միության գործով կալանավորված լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ:
-
24.04.2013|
23:13
Հունաստանում ռազմական բռնապետության հաստատման 46-ամյակի առիթով Metron Analysis-ի անցկացրած հարցումը վկայում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից ֆինանսական կախման մեջ գտնվող, 30 տոկոս գործազրկություն, ինքնասպանությունների ու բռնությունների աճ ունեցող հույների մեկ երրորդը գտնում է, որ եթե 1967-1974 թթ. երկիրը կառավարած ռազմական խունտան մնար իշխանության, տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարվեին:
-
24.04.2013|
23:12
Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրինագիծը, որով «ամուսինները» նաև իրավունք են ստանում երեխա որդեգրել: Այս հնարավորությունը հատկապես զայրացրել էր հազարավոր ֆրանսիացիների: Օրենքի հակառակորդները վառոդով ծրար էին ուղարկել Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և նամակով պահանջել հետաձգել օրինագծի վերջնական քվեարկությունը, որը կայանալու էր ապրիլի 23-ին:
-
24.04.2013|
23:11
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էնրիկո Լետային հանձնարարել է ձևավորել նոր կառավարությունը: Նախօրեին 46-ամյա Էնրիկո Լետան խորհրդակցություններ էր անցկացրել խորհրդարանի երկու պալատների քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որից հետո Ջորջիո Նապոլիտանոն նրան նշանակեց վարչապետ:
-
24.04.2013|
23:09
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եվրահանձնաժողովում ելույթում անդրադարձել է սառեցված հակամարտություններին.