-
19.04.2013|
11:44
Ստամբուլում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը` թուրք-ռուսական ռազմավարական ծրագրման խմբի շրջանակներում: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկումից հետո ասել է, որ առանցքային հարցերի մեծ մասում Մոսկվան և Անկարան նույն տեսակետն ունեն.
-
19.04.2013|
11:42
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է Մաքսային միության հեռանկարի հարցերը: Անցած շաբաթ Հայաստանում եղած Խրսիտենկոն ՌԴ նխագահին հաղորդել է, որ Եվրասիական միության դիտորդ երկրներ Ուկրաինան ու Հայաստանը հետաքրքրված են Մաքսային միությամբ:
-
18.04.2013|
18:50
Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվամիջոցներն անդրադարձան 1981 թ. ապրիլին Բրիտանական Թագավորության բարձրաստիճան պատվիրակության այցելությանը ԱՄԷ, որի ժամանակ պատվիրակության կազմում է եղել նաեւ տիկին Թետչերը:
-
18.04.2013|
11:30
Վենեսուելայի ընդդիմությունը պաշտոնապես դիմել է համապատասխան մարմիններին՝ կիրակի օրը տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ձայների վերահաշվարկի համար։
-
18.04.2013|
11:27
Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության կոմիտեն ԱՄՆ իշխանություններին մի շարք նախապայմաններ է առաջադրել, որոնց իրականացումից հետո միայն Փհենյանը կհամաձայնի գնալ բանակցությունների։ Այդ նախապայմանների մեջ են մտնում ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և Հարավային Կորեայի ու ԱՄՆ համատեղ զորավարժությունների դադարեցումը։
-
18.04.2013|
11:24
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը դեռ կվճարի իր երկրում հրահրված ռազմական հակամարտությունում «Ալ Կաիդային» աջակցելու համար։ Հեռուստատեսային հարցազրույցում Ասադը Սիրիայում տիրող իրավիճակը համեմատել է Աֆղանստանում ամերիկացիների կողմից իսլամիստներին ցուցաբերած օգնության հետ։
-
18.04.2013|
11:23
ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Ուեսթ քաղաքի պարարտանյութերի գործարանում հզոր պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։ Պայթյունի պատճառներն առայժմ պարզ չեն։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի շենքերում նաև հրդեհ է բռնկվել, որտեղ կարող են մարդիկ լինել։
-
17.04.2013|
18:02
Մամուլի հրապարակումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դրված է Վ. Պուտինի սեղանին, իրապես տագնապ է հարուցել ոչ միայն գործող անձի, այլև շատ որոշակի ազդեցիկ շրջանակներում: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել. նման գործառույթները զուրկ են իրենց գոյությունը շարունակելու բնական վիճակից: Նրանց գոյությունը խստորեն պայմանավորված է հանրության` իրենց նկատմամբ ունեցած կեցվածքով: Հանրության այդ կեցվածքը, ցավոք, ձևավորվում է տևական ժամանակահատվածում, որը, սովորաբար, «պատմականորեն» բառով ենք բնորոշում:
-
17.04.2013|
17:40
Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է համապատասխան օրենք, որի համաձայն օրինականացվում են միասեռ ամուսնությունները։ Նոր Զելանդիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ գնաց նման քայլի։
Հարյուրավոր միասեռականներ էին երեքշաբթի երեկոյան հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ ողջունելով խորհրդարանի ընդունած այս օրենքը։ Նրանք այն անվանում են պատմական։
-
17.04.2013|
15:16
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն իրենց ուշադրության տակ էին առել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի շրջապատի մի շարք մարդկանց, ովքեր նրա հետ էին եղել դեռևս Դաշնային հարկային ծառայությունում աշխատելու տարիներից: Ապա աշխատանքի էին տեղափոխվել պաշտպանական գերատեսչություն: Հետաքննիչների ուշադրության տակ է հայտնվել նրա նախկին ենթականերից ևս մեկը՝ Օլգա Ստեպանովան: Մինչև 2011 թվականը նա զբաղեցրել է պաշտպանության նախարարության՝ զինամթերքի, հատուկ տեխնիկայի, նյութական միջոցների մատակարարմամբ զբաղվող դաշնային գործակալությունում խորհրդականի պաշտոնը: