-
16.04.2013|
13:30
Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Բոստոնի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ 134 մարդ վիրավորվել է, նրանցից 17-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մահացածներից մեկը 8-ամյա երեխա է։
-
16.04.2013|
13:02
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը նրա օգնական Թոմաս Դանիլոնը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ ուղերձը կառուցողական է և երկխոսության խորացման ու համագործակցության մի շարք առաջարկներ է պարունակում: Ուշակովի գնահատմամբ` ուղերձում կան և նախկինում հնչած, և նոր տարրեր, որոնք Կրեմլը մտադիր է ուշադիր ուսումնասիրել, ապա պատասխանել:
-
16.04.2013|
12:59
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյի համալսարանում ունեցած ելույթում կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել` ապացուցելու, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին:
-
16.04.2013|
12:57
Հյուսիսային Կորեայում այսօր տոնում են պետության հիմնադիր Կիլ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը: Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ առիթով Փխենյանը կարող է հրթիռային փորձարկումներ անցկացնել. հարավկորեական հետախուզության տվյալներով Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջին հեռահարության երկու հրթիռ արձակել:
-
16.04.2013|
12:55
Վրաստանի բնակչության 63%-ը կողմ է Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումներով երկաթուղու բացմանը դեմ է հարցվածների 13%-ը: Հարցումն անցկացվել է մարտի 13-27-ին: Հարցմանը մասնակցել է 3103 մարդ:
-
15.04.2013|
00:55
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները կրակ են բացել դատարանի շենքի վրա։ Գրոհի զոհ է դարձել 4 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է։ Գրոհին նախորդել է երկու ավտոմեքենայի պայթյուն, այնուհետև կառավարական զորքերի համազգեստով զինված մարդիկ ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել։
-
15.04.2013|
00:54
Բելգիայում ՌԴ դեսպանությունը հաղորդել է, որ Անտվերպենի մատույցներում տեղի ունեցած վթարից զոհվել է 5 մարդ, տուժել են 19-ը։ Մահացածներից 3-ը ՌԴ քաղաքացի են, այն թվում՝ 1 անչափահաս։ Մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, ովքեր Լեհաստանի քաղաքացի են։
-
15.04.2013|
00:52
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հերթական թռիչքի հետևանքով ոչնչացվել են 5 գրոհայիններ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դատա Խել բնակավայրի շենքերի վրա։
-
15.04.2013|
00:48
Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը։ Ըստ նախնական տվյալների՝ 50-ամյա Մադուրոն ստացել է ձայների 50, 76 տոկոսը, իսկ նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 49,07 տոկոս քվե։
-
14.04.2013|
14:53
Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Նոր տարվա տոնախմբության առթիվ հնչեցրած իր խոսքում բնակիչներին համախմբման և հակամուսուլմանական բռնությունների դադարեցման կոչ է արել։