-
13.04.2013|
18:09
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի թաղմանը, որը տեղի կունենա Լոնդոնում ապրիլի 17-ին, հրավիրված է ավելի քան 2 հազար մարդ։
-
13.04.2013|
18:08
Այսօր մեկնարկում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատական գործի վերանայումը։ 2012թ. Մուբարաքը և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին դատապարտվել էին ցմահ ազատազրկման 2011թ. հակակառավարական ցույցերին սպանված խաղաղ բնակիչների մահվան հետ առնչություն ունենալու համար։
-
13.04.2013|
11:43
ԱՄՆ-ը կատարեց խոստումը և հրապարակեց Մագնիցկու ցանկը` այն պաշտոնատարների անունները, ում ամերիկյան իշխանությունը համարում է մարդու իրավունքների խախտման մասնակից և ում նկատմամբ կիրառում է ֆինանսական ու վիզային պատժամիջոցներ: Մոսկվան հայտարարել է, որ համարժեք պատասխանը չի հապաղի:
-
12.04.2013|
11:51
ԱՄՆ վարչակազմը մտցրել է նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Ձեռնարկված միջոցներն առնչվում են Շվեյցարիայում տեղակայված իրանական Naftiran Intertrade նավթային ընկերությանը, որը գտնվում է Իրանյան ազգային նավթային կազմակերպության ենթակայության տակ։
-
12.04.2013|
11:50
Չիլիում կրկին փողոց են դուրս եկել ուսանողները, ովքեր պահանջում են անվճար կրթություն։ Երկրի խոշորագույն քաղաքներում անցկացված հանրահավաքներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Մայրաքաղաք Սանտիագոյում ուսանողների ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Կան ձերբակալվածներ։
-
12.04.2013|
11:48
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն հայտարարել է կոլումբիական գրոհայինների խմբի ձերբակալության մասին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ։ Մադուրոն այդ մասին տեղեկացրել է բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում։ Նրա խոսքով՝ ձերբակալված կոլումբացիները զինված խմբավորման ներկայացուցիչներ են։
-
12.04.2013|
11:47
Վաշինգտոնը կոչ է արել Պեկինին օգտագործել Չինաստանի բոլոր լծակները՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու և Փհենյանի միջուկային նկրտումները զսպելու համար։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, որ պետքարտուղար Ջոն Քերիի հետ մեկնում են Սեուլ, հայտնել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Պեկինը Փհենյանի հետ բանակցություններում համոզի ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել լարվածությունը։
-
12.04.2013|
11:42
Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերն էր` նա գնաց Մոսկվա, «հաղթանակը բերելու», բայց խնդիրն այն է, որ ցարը տեղում չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան Ուդեում է: Եթե այցը մեկօրյա է և մասնավոր, ու՞մ հետ է հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այցը պաշտոնական հրավերով է, որտե՞ղ և ե՞րբ է հանդիպումը կայանալու:
-
12.04.2013|
11:40
Արիստոտել Օնասիսի թոռնուհին` Աֆինան վաճառում է այն կղզին, որտեղ հուղարկավորված են պապը և ծնողները: Արիստոտել Օնասիսը Սկորպիոս կղզին գնել էր անցյալ դարի 60-ական թթ., 3 միլիոն դրահմով և այնտեղ կառուցել էր իր դաստակերտները:
-
12.04.2013|
11:38
Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի հատակում հայտնաբերվել են չմշակված բազալտե քարաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ, 60000 տոննա մոտավո քաշով: