-
10.04.2013|
11:33
Ֆրանսիայի Սենատը երեկ հաստատել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի առաջին հոդվածը։ Ավելի քան 10 ժամ տևած քննարկումից հետո օրինագծին կողմ է արտահայտվել 179 սենատոր, դեմ՝ 157-ը։
-
10.04.2013|
11:32
Այսօր տեղի է ունեցել Քենիայի նորընտիր նախագահ Ուխուրու Քենիաթայի երդմնակալության արարողությունը։ Նա հաղթել էր մարտին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Նայրոբիի մարզադաշտում, ներկա էին նորընտիր ղեկավարի տասնյակ հազարավոր կողմնակիցներ։
-
10.04.2013|
11:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անկառավարելի դառնալ։ Նա Հյուսիսային Կորեային կրկին կոչ է արել հրաժարվել «սադրիչ հայտարարություններից»։
-
10.04.2013|
11:29
Տեխասում ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու դանակով վիրավորած ուսանողի։ Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնից ոչ հեռու գտնվող Սայփրես քաղաքի Lone Star կոչվող քոլեջում։
-
09.04.2013|
23:00
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հրավիրած «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» սեմինարի ժամանակ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ հետևանք կարող է ունենալ ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ստամբուլ տեղափոխելը, ասաց. «Թուրքիան առաջարկում է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխվի Ստամբուլ: Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է»:
-
09.04.2013|
22:11
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր հրավիրել էր սեմինար «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով, որի ընթացքում զեկույցով հանդես եկավ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ Լայչակի կենսագրությունն իրեն ծանոթ է Բուշ-Պուտին հանդիպումից և Բալկանյան հակամարտության հանգուցալուծման մեջ նրա ունեցած դերից:
Ելույթի սկզբում պարոն Լայչակն ասաց, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան, երկու անգամ այցելել է որպես ԱԳ նախարար, երկու անգամ էլ՝ որպես ԵՄ պաշտոնյա:
-
09.04.2013|
11:37
Չեռնոգորիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատեղամասերի փակումից մեկ օր հետո միայն հրապարակեց նախագահական ընտրությունների արդյունքների մասին տեղեկություններ։ Ըստ այդ տվյալների՝ 51,2 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը։
-
09.04.2013|
11:36
Մոտ 100 ապստամբներ և 30 զինվորներ են զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ապրիլի 5-ից բանակը վերահսկողություն է սահմանել տարածաշրջանի մի մասի վրա, որը նախկինում գտնվում է թալիբների ենթակայության տակ։
-
09.04.2013|
11:28
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Սոմալիի իշխանություններին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար ռազմական օգնություն տրամադրել։ Օբամայի խոսքով՝ ռազմական օգնությունը կօգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև Ամերիկայի անվտանգությունն ամրապնդելու հարցերում։
-
09.04.2013|
11:17
ԱՄՆ-ում կանայք շարունակում են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ։ Համաձայն՝ կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնի զեկույցի՝ աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմում է մոտ 25 տոկոս։ Ընդ որում, աֆրոամերիկացի և լատինամերիկացի կանանց համար այդ տարբերությունն է′լ ավելի մեծ է։