Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 
  • Սոկրատեսի մահը` 840 դոլար

    Սոկրատեսի մահը` 840 դոլար

    06.03.2013| 21:04
    Մետրոպոլիտեն թանգարանը 840 դոլարով աճուրդում ձեռք է բերել Ժակ Լուի Դավիդի «Սոկրատեսի մահը» կտավի էսքիզը: «The Art Newspaper»-ը հաղորդել է, որ վաճառքից առաջ կարծում էին, որ նկարն արվել է կտավի հիման վրա հետագայում: Տուշով և մոխրագույն ակվարելով արված ուրվանկարը թանգարանի աշխատակիցը գնել է Swann Galleries-ի աճուրդում, կատալոգում 24,5 /38,2 սանտիմետրի վրա արված ուրվանկարը մատնանշվել է իբրև 19-րդ դարասկզբի ֆրանսիական դպրոցի գործ:
  • Հենրի Քիսինջերը տեղափոխվել է հիվանդանոց

    Հենրի Քիսինջերը տեղափոխվել է հիվանդանոց

    06.03.2013| 21:03
    ԱՄՆ նախկին պետական քարտուղար 89-ամյա Հենրի Քիսինջերը տանը վայր ընկնելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց Նյու Յորքում: Նա ԱՄՆ-ի պետքարտուղարն էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք, և 1973 թ. արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի` Փարիզյան համաձայնագրի համար, որով ավարտվեց վիետնամական պատերազմը:
  • Վենեսուելայում նախագահ կընտրեն 30 օրվա ընթացքում

    Վենեսուելայում նախագահ կընտրեն 30 օրվա ընթացքում

    06.03.2013| 13:51
    Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրություններ տեղի կունենան երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից հետո 30 օրվա ընթացքում։ Չավեսը Վենեսուելայի նախագահ է վերընտրվել 2012թ. հոկտեմբերին։
  • Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

    Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

    06.03.2013| 13:50
    Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։
  • ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

    ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

    06.03.2013| 13:48
    ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
  • Մահացել է Ուգո Չավեսը

    Մահացել է Ուգո Չավեսը

    06.03.2013| 13:46
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
  • Չավեսի առողջական վիճակը վատացել է

    Չավեսի առողջական վիճակը վատացել է

    05.03.2013| 11:35
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատացել է։ Այդ մասին ուղիղ եթերում հայտնել է երկրի կապի և ինֆորմացիայի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Բժիշկները նախագահի մոտ հայտնաբերել են նոր վարակ և շաչառական խնդիրներ։ Նախարարի հայտարարության մեջ ասվում է, որ Չավեսը տանում է քիմիաթերապիայի ծանր կուրս։
  • Մալայզիան պայքարում է ֆիլիպինցի զավթիչների դեմ

    Մալայզիան պայքարում է ֆիլիպինցի զավթիչների դեմ

    05.03.2013| 11:33
    Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ զորքերը սկսել են ռազմական գործողությունները՝ ուղղված Ֆիլիպինների հարավից երկիր ներխուժող զինված գրոհայինների դեմ։ Վերջիններս գրավել են Մալայզիայի Սաբահ նահանգի մի մասը։
  • Բերլուսկոնին երեկույթներ է կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ

    Բերլուսկոնին երեկույթներ է կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ

    05.03.2013| 11:31
    Դատավոր Անտոնիո Սանջերմանոն Միլանում ընթացող դատական պրոցեսի ավարտին կարդացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով մեղադրական եզրակացությունը։
  • Իսկ ու՞ր էր Էլմար Մամեդյարովը

    Իսկ ու՞ր էր Էլմար Մամեդյարովը

    04.03.2013| 19:40
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելիի հետ: