Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
ԱՄՆ Կոնգրեսի Սենաստը երեկ Ջոն Քերիին հաստատել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ջոն Քերիի թեկնածության օգտին, որը մինչ այդ դեմոկրատ սենատոր էր, քվեարկել է 94 օրենսդիր, դեմ՝ ընդամենը 3-ը։
Բրիտանիան Մալի և Արևմտյան Աֆրիկա է ուղարկել 330 զինվորների՝ այս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված ֆրանսիական ուժերին աջակցելու նպատակով։ Բրիտանական կոնտինգենտը խորհրդատվական և ուսուցողական առաքելություն կիրականացնեն Մալիի զինվորների համար։ Ռազմական գործողությունների բրիտանացի զինվորները չեն մասնակցի։
Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
Ելույթ ունենալով Լաս Վեգասում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել անցկացնել իմիգրացիոն համակարգի խելամիտ բարեփոխումներ։ ԱՄՆ նախագահն իր ծրագիրը ներկայացրել է այն բանից հետո, երբ 8 սենատորներից կազմված միջկուսակցական խումբը առաջարկել էր իմիգրացիոն համակարգի բարեփոխման առաջարկներ։
Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան չի ցանկանում երկխոսել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի անդամ Մուհամեդ էլ Բարադեյը նախագահի երկխոսության կոչը որակել է անբովանդակ:
Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո:
Եթե Թուրքիան դադարեցնի իր սահմանով գրոհայինների և զենքի անցկացումը, Սիրիայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արաբ հանրության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Աֆրիկյան միությունը խոստացել է 50 միլիոն դոլար հատկացնել կոալիցիոն ուժերին, որոնք պետք է օգնեն Մալիի կառավարությանը իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարվել է Եթովպիայի մայրաքաղաքում անցկացված աֆրիկյան պետությունների ղեկավարների երկօրյա համաժողովի ավարտին։
Չնայած Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից արտակարգ դրություն մտցնելուն՝ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Սուեց, Պորտ Սաիդ և Իսմաիլիա քաղաքների փողոցներ։
Քարտեզում Արծվաշենի ջրամբարն է, որը մոտավորապես 2,0 միլիոն խորանարդ մետր ծավալի ջուր է ամբարում։
Ադրբեջանն ունի ջրային պաշարների լրջագույն խնդիրներ, և գաղտնիք չէ, որ ակնկալում է օգտվել նաև ՀՀ ջրային ռեսուրսներից...