-
04.07.2012|
12:04
Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև Իսրայել: Անապատում անցկացված զորավարժությունների ընթացքում մի քանի հրթիռներ են փորձարկվել` մինչև 2000 կիլոմետր հեռավորությամբ թիրախին ուղղված, և բոլորն էլ խոցել են նպատակակետը:
-
03.07.2012|
22:51
Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի տանը։ Սարկոզին կասկածվում է 2007 թվականին նախագահական ընտրարշավի ընթացքում անօրինական աղբյուրներից ֆինանսավորման համար։
-
03.07.2012|
21:32
Մեխիկոյի նախկին քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ով Մեքսիկայի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, հրաժարվել է ընդունել իր մրցակից, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նյետոյի հաղթանակը։
-
03.07.2012|
21:27
Այսօր 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցալ Տոկիոյի շրջանում։ Երկրաշարժի հետևանքով օրորվել են քաղաքի երկնաքերները։
-
03.07.2012|
21:23
Վենեսուելայի նախագահական նստավայրում աշխատող բժիշկը ձերբակալվել է պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով։
-
03.07.2012|
17:09
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում որևէ խնդիր չունի:
-
03.07.2012|
16:52
Թեհրանը քանիցս հայտարարել է, որ կփակի Օրմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ նավթային տանկերը:
-
02.07.2012|
13:14
Ավելի քան 155 հազար մարդ տուժել է շաբաթ օրը Չինաստանում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժից: Տուժած շրջաններից տարհանվել է մոտ 48 հազար մարդ:
-
02.07.2012|
13:11
Մեքսիկայի նախագահական ընտրություններում բավականին մեծ առավելությամբ առջևում է ընդդիմության թեկնածու, 45-ամյա Էնրիկե Պենա Նիետոն:
-
02.07.2012|
12:55
Հունիսի 28-ին ԵՄ 16 երկրների արտաքին գործերի նախարարներ բաց նամակ են հրապարակել` «Եվրամիություն և Թուրքիա` ուժեղ ենք միասին» վերտառությամբ` կոչ անելով առաջիկայում ԵՄ ընդունել Թուրքիային: