-
30.05.2012|
00:38
Վենեսուելայի Ազգային ասամբլեան երեքշաբթի ընդունել է հայտարարություն, որով անթույլատրելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին: Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների զեկույցում Կուբան և Վենեսուելան մեղադրվում են այլախոհներին հետապնդելու, հիմնական ազատությունները սահմանափակելու և քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
-
29.05.2012|
06:46
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը շեշտել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները սրելու ուղղությամբ:
-
29.05.2012|
02:27
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սիրիայում շարունակվում են Հուլայում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության հետ կապված բողոքի ակցիաները:
-
29.05.2012|
02:18
Մայիսի 29-ին ցուցարարների խումբը հարձակվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի գրասենյակի վրա: Նշենք, որ վերջինս անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
-
27.05.2012|
23:35
Կիրակի օրը Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որի առաջնորդը միլիարդատեր, գործարար Բիձինա Իվանիշվիլին է։ Ինչպես հաղորդում է BBC-ին, հանրահավաքի մասնակիցների թիվն անսպասելի մեծ էր նույնիսկ կազմակերպիչների համար։
-
27.05.2012|
23:29
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է փաստաթուղթ, որով դատապարտել է սիրիական Հուլա քաղաքում տանկերի և հրետանու օգտագործումը, ինչի հետևանքով ավելի քան 108 մարդ զոհվել է, այդ թվում՝ 34 երեխա։
-
27.05.2012|
02:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7-ը կայցելի Թուրքիա և կովկասյան հանրապետություններ՝ քննակելու տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Այդ մասին հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
-
27.05.2012|
02:48
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար խիստ կարևոր է 2012թ. հոկտեմբերին անցկացնել արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Այդ մասին նա նշել է մայիսի 26-ին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի տոնական բաց նիստում, որն անցկացվել է Քութաիսիում՝ օրենսդիր իշխանության նոր կառուցվող շենքում։
-
26.05.2012|
02:42
Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել 2014 թվականից հետո ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որը մայիսի 2-ին ստորագրել էին երկու երկրների նախագահները։
-
26.05.2012|
02:31
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության 13-րդ համագումարն այսօր կուսակցության նախագահ է ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նշենք, որ Մեդվեդևը կուսակցությանն անդամագրվել է մայիսի 22-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կուսակցությունը ղեկավարել է 2008-2012թթ., համագումարի ընթացքում վայր է դրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի լիազորությունները և նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևի թեկնածությունը։