Լիբիայի քաղաքական առաջնորդներն ազգային միասնության կառավարություն ձևավորելու նպատակով բանակցություններ են սկսել: Բազմակողմ խորհրդակցությունները մեկնարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո:
Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությանը միավորվելու տեղեկացրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինի հետ Բրյուսելում հանդիպման ժամանակ :
Իրանի և վեցյակի բանակցությունները կշարունակվեն, եթե փորձագետների խորհրդակցության ժամանակ դրական արդյունքներ գրանցվեն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս ունի, որ ՈՒկրաինայի ղեկավարությունը հնարավորինս արագ բանտից կազատի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին:
Ռուսական ռազմանավերը Հյուսիսային և Բալթյան նավատորմերից միավորվել են Հյուսիսային Ատլանտիկայում և մեկ հրամանատարության ներքո լողում են դեպի Ջիբրալթարի նեղուց: Ավելի ուշ նրանց կմիանան ռազմանավեր Սև ծովից, նրանք արդեն Կիպրոսի ափերի մոտ են:
Սիրիացի փախստականների թիվը հարևան չորս երկրում, մարտ ամսից սկսած, ավելացել է գրեթե չորս անգամ` հասնելով 112 հազարի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները...