-
24.10.2020|
21:33
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռբերումը հակասում է ՆԱՏՕ-ին անդամակցելիս Ակարայի ստանձնած պարտավորություններին:
-
24.10.2020|
21:31
ՌԴ Պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։
-
24.10.2020|
21:30
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-
24.10.2020|
21:29
Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում Կանադայի խորհրդարանի առջև՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու համար:
-
24.10.2020|
21:27
100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:
-
24.10.2020|
21:17
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնել է նրա մամուլի քարտուղարը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
-
24.10.2020|
21:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Կայսերի քաղաքում, հայտնել է, որ առավոտյան խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
-
24.10.2020|
21:09
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, թե ռուսական S-400 հրթիռային համակարգերի փորձարկումները շարունակվելու են ըստ նախատեսված պլանի։ Նա նշել է, թե դա չի նշանակում, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից։
-
24.10.2020|
21:07
ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում բանակցությունների արդյունքում Լիբիայի հակամարտ կողմերը համաձայնել են երկրի ամբողջ տարածքում դադարեցնել կրակը։
-
24.10.2020|
21:05
Bombardier կանադական ընկերությունը սառեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային, երբ հաստատվել էլ, որ դրանք տեղադրվում են Թուրքիայում արտադրվող և Արցախում Ադրբեջանի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերի վրա: