Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
18.12.2009 | 00:00

...թե Ռուսաստանի նախագահի աշխատակազմում մեծ դժգոհություն է առաջացրել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի «շփոթությունը», երբ վերջինս Լատվիայի նախագահին անվանել էր Ռուսաստանի նախագահ։ Այդ մասին տեղեկատվությունը կայծակի արագությամբ տարածվել է հայկական ԶԼՄ-ներով, ու Կրեմլի համապատասխան օղակներն իրենց դժգոհությունն են հայտնել հայ գործընկերներին, թե այդպիսի կարևոր պաշտոնում գտնվում է նման «անհամարժեք» գործիչ, ինչը, իբր, չի նպաստում Հայաստանի իշխանությունների հեղինակության բարձրացմանը։

Դիտվել է՝ 4946

Մեկնաբանություններ